20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որևէ այդպիսի վախ չպիտի լինի. նախարարը՝ պարտադիրից հրաժարվողներին

Կառավարության նիստում այսօր քննարկվեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը: Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, որի պահանջներին մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը պետք է համապատասխանեցվի օրենքը, և այն, որ նախագծի ընդունման դեպքում իրավական խառնաշփոթ կստեղծվի, կառավարությունը թերի է համարել նախագիծը, որը ՛՛համակարգային առումով չի ապահովում իրավական անվտանգությունը և ընդունելի չէ՛՛:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աասատրյանը, ի պատասխան հարցի, թե ինչու չընդունեցին նախագիծը, չէ որ ՛՛Դեմ եմ՛՛-ի պահանջն էլ է պարտադիր բաղադիչը հեռացնելւ, ասաց. ՛՛Այդ նախագծով որևէ կարգավորում չէր տրվում առկա իրավիճակին, հետևաբար ամբողջական կարգավորում տալու համար պետք է մշակվի ամբողջական փաթեթը՛՛:

Ինչ վերաբերում է լուրերին, որ դիմում գրողներին ստիպում են նաև աշխատանքից ազատվելու դիմում գրել, ապա նախարարն ընդգծեց. ՛՛Որևէ այդպիսի վախ չպիտի լինի, չկա այդպիսի խնդիր, կա ընդունված օրենք,  և օրենքին համապատասխան՝ յուրաքանչյուր կողմը իր իրավուքնները պետք է իրականացնի՛՛:

Արտեմ Ասատրյանն ասաց, որ իրենք նման տեղեկություն չունեն, բողոքներ չեն ստացել, եթե ունենան, կզբաղվեն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ