Պուտինը երկակի շահեց նամակի ընթերցումից. Արամ Կարապետյան
’’Նոր ժամանակներ’’ կուսակցության նախագահ` Արամ Կարապետյանը ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումները կապում է ավելի շատ արտաքին քաղաքական զարգացումների հետ, քանի որ ըստ նրա կա նամակ Ռուսաց թագավորին և խորհրդարանական ոչ իշխանական ուժեր , որոնք որևէ զարգացումների չեն գնում: Այս մասին Կարապետյանը հայտնեց , այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա Ուկրաինական դեպքերը ցույց են տալիս որ աշխարհը փոփոխվում է և սա արդեն դրական շրջադարձ է նաև Հայաստանի համար:
’’Մի կողմից Նատոն և Արևմուտքը փորձում են Ուկրաինական զարգացումները տանել իրենց կողմը , մի կողմից Պուտինն է: Մի բան է պարզ քառասունվեց միլիոն երկիր է ու դեռ մնում է քաղաքացիական պատերազմի մեջ: Մենք էլ հասել ենք այն օրին , որ Նազարբաևները իրենց մեր երկրում տանտեր են զգում’’,-նշեց Արամ Կարապետյանը:
Կարապետյանի դիտարկմամբ Հայաստանը պիտի գնա Մաքսային միություն, սա է ամենաճիշտ որոշումը, որը կայացրել է երկրի նախագահը: Ընդդիմադիր գործիչը նշեց, որ ինքը չի վստահում քաղաքական ոչ մի ուժի և ներկայացնում է սեփական դիտարկումները, թերևս վերջերս ավելի պասիվ, քանի որ լուրջ զարգացումների սպասելիք ունի:
Ինչ վերաբերվում է Աստանայի զարգացումներին ընդդիմադիր գործիչը նշեց, որ իր համար սպասելի էր Նազարբաևի կողմից նման հիմարության: Նա նկատեց, որ Աստանայից Նազարբաևը խելացի մարդ է ես դա ասում եմ իմ անձնական համոզմամբ, սակայն Նազարբաևը չի կարդացել այդ նամակը, նորմալ չի վերլուծել և ասել է կարդում եմ և այն քննարկման թեմա չի:
”Այտեղ ինձ համար Վլադիմիր Պուտինի պահվածքն էր կարևոր: Նրան էլ էր եկել այդ նամակը: Հստակ հասկանում ենք, որ նա տեղյակ էր և կարող էր այդ սկանդալը թույլ չտար: Բայց թույլ տվեց: Շատ հետաքրքիր է, որ երկակի օգուտ ունեցավ դրանից: Ադրբեջանցիների գլուխը շոյեց, որ տեսեք կարդացինք, ձեր շահերը համընկնում են: Իսկ մյուս կողմից երևաց, որ հիմարություն է այդ կարդացածը: Երկու կողմն էլ գոհ մնացին: Ես դա ասում եմ, որպես այդ քննարկումների մասնակից”, – հավելեց Կարապետյանը: