Ստավանգերի մրցաշարում Արոնյանը մեկնարկեց ոչ ոքիով

Նորվեգական Ստավանգեր քաղաքում մեկնարկած գերմրցաշարին 1-ին տուրում հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց նորվեգացի Ադգեստեյնի հետ: Կարունանա սևերով հաղթդեց Գրիշչուկին: Տուրի մյուս պարտիներն ավարտվեցին ոչ ոքի: Երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի ռուս Սերգեյ Կարյակինը: