25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ԵՏՄ-ի շուրջ ”տորգը” շարունակվում է. Հրապարակ

”Հրապարակը” գրում է.”Ռուսաստանյան էմիսարները հայաստանյան իրենց էմիսարների միջոցով փորձում են ”ամրապնդել” թեզը, որ Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսային կետ անպայման լինելու է: Մեզ հետ զրուցող ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ասաց.”Բացառեք, Նազարբաևի ասածները մեզ չէին ուղղված, այդ կաթոցներով Ադրբեջանի կողմնակիցները ցանկանում են Ադրբեջանին համոզել-բերել Եվրասիական միություն, ինչը, կարծում եմ, անհնար է”: Ինչո՞ւ է անհնար: ”Բանն այն է, որ Ռուսաստանը խոստումներ կտա, սակայն Ադրբեջանին կպահի օդում՝ առանց վերջինիս ցանկությունները բավարարելու, որովհետև Ադրբեջանն այսօր կարող է մտնել ԵՏՄ, վաղը նույն արագությամբ դուրս գալ”: Բոլոր դեպքերում, ՌԴ-Ադրբեջան ”տորգը” շարունակվում է։

Մեր տեղեկություններով, սակայն, այս խնդրում կա ևս մեկ նրբություն, ինչի պատճառով էլ Հայաստանը ցանկանում է շտապ անդամակցել ԵՏՄ-ին. անդամ երկիրը վետոյի իրավունք է ձեռք բերում”:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ