20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչից են դժգոհել դեսպանները վարչապետին

Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր տարբեր երկրներում ՀՀ-ի դեսպանների հետ: Այսօր կառավարոթյան նիստից հետո վարչապետը նշեց, որ դեսպաններին, նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել է, որ դեսպանները ներդրումներ ներգրավեն ՀՀ-ում: Ըստ Աբրահամյանի՝ դա պետք է դեսպանների աշխատանքի բաղադրիչը հանդիսանա: 

Վարչապետը պատմեց, որ իրենց հերթին դեսպանները բողոքել են, որ իրենց առաջարկները պատշաճ ուշադրության չեն արժանանում, եթե արժանանում էլ են, ապա իրենք տեղյակ չեն: ՛՛Դեսպաններն ասում են, նրանց առաջարկները պատշաճ ուշադրության չեն արժանանում նախարարների կողմից, եթե արժանանում են, ապա դեսպանները դրանց մասին տեղեկացված չեն լինում: Կոնկրետ փաստեր են ասել՛՛,-հայտարարեց Հովիկ Աբրահամյանը՝ հանձնարարականներ տալով նախարարներին: 

՛՛Եթե դեսպանը պետք է հանդիպի տվյալ երկրի գործարարների ու ներդրողների հետ, ապա պետք է ունենա ծրագրեր, որպեսզի ներկայացնի դրանք ներդրողներին: Այստեղ համապատասխան նախարարներն ու նախարարությունները պետք է մտածեն, որ տրամադրեն դեսպաններին լիարժեք ներդրումային ծրագրեր: Սրա միջոցով կարելի է դեսպաններին ներգրավել այդ ծրագրերին, ինչը կունենա իր արդյունքը: Պետք է հստակ աշխատենք մեր դեսպանների հետ ու դա կտա իր դրական արդյունքը՛՛,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ