13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

3 տեղ քարաթափում է եղել. Ձորագյուղ-Կուրթան հատվաճը փակ է

Երեկ երեկոյան և այսօր գիշերվա ընթացքում ՀՀ-ի տարածքում երեք քարաթափում է եղել: Այս մասին այսօր Կառավարության նիստում ասաց փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Նա նշեց, որ երեկ երեկոյան ԱԻՆ-ում ահազանգ է եղել, որ Վանաձոր-Աալավերդի ճանապարհին քարաթափում է եղել, դեպքի վայրում իրականացված ծառայությունների արդյունքում պարզվել է, որ այդ հատվածում մոտ տասը մետր երկարությամբ ծածկվել է ջրով , պատճառը հորդառատ անձրևներն են եղել:

Այստեղ մոտ հինգ ժամում ճանապարհը բացվել է, երթևեկությունը վերականգնվել է: Առավոտյան Ձորագյուղ-Կուրթան ճանապարհին են եղել քարաթափումներ, ու հիմա դեռևս տարվում են աշխատանքներ: Գիշերը 4:30-ի սահմաններում Գորիս-Կապան ճանապարհին ևս քարաթափում է եղել, ձեռնարկված միջոցառումների արդյունքում ճանապարհը բացվել է:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ