10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Վարչապետն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յագուբյանին։

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր, կրթական և մշակութային զարգացմանը նպաստելու գործում և պատրաստակամություն հայտնել աջակցելուհայապահպանության ևմայր հայրենիքիհզորացման ուղղությամբև´ Հայաստանում, և´ սփյուռքում իրականացվող բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին։

ՀԲԸՄ-ի  նախագահ Պերճ Սեդրակյանն ընդգծել է,  որ միության աջակցությամբ իրականացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը և սփյուռքի  հիմնախնդիրների լուծմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀԲԸՄ-ի օժանդակությամբ տարբեր ոլորտներում իրագործվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև անդրադարձել հետագա անելիքներին: Հովիկ Աբրահամյանը և Պերճ Սեդրակյանը մտքեր են փոխանակել նաև ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության  համախմբման, հայապահպանության, կրթական  և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ