23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատերազմի վտանգը միշտ էլ եղել է. ASALA-ի մարտիկը պատրաստ է զինված պայքարի /վիդեո/

Վերջին օրերին Տավուշի մարզի սահմանամերձ , սահմանապահ գյուղերի վրա շարունակ կրակոցների տեղատարափ է տեղում: Թշնամին խախտելով զինադադարի ռեժիմը կրակում  է բնակավայրերի ուղղությամբ: Ժողովրդի մեջ շրջանառվող խոսակցությունների համաձայն պատերազմը սարերի հետևում չէ:

Henaran.am-ի թղթակիցը այս հարցերի շուրջ զրուցեց Հայաստանի Ազատագրման Հայ Գաղտնի Բանակի (ASALA) ազատամարտիկ, “Վան”  գործողության ղեկավար Վազգեն  Սիսլյանի հետ:

Հանուն ազատության զինված պայքարի կողմնակից Սիսլյանը իր դավանած իդեալին հավատարիմ մնալով նախաձեռնեց “Վան”  գործողությունը: Գաղափարի մարտիկը այսօր Հայաստանում է պատրաստ է կրկին զենք վերցնել ու պայքարել թշնամու դեմ:

“Պատերազմի վտանգը միշտ էլ եղել է, միայն զինադադարով պատերազմի ավարտ չի նշանակում”, ասաց Սիսլյանը:

Հիշեցնենք, որ 1981 թվականի սեպտեմբերի 24-ին չորս հայ երիտասարդներ` Վազգեն Սիսլյանը, Արամ Պասմաճյանը, Հակոբ Ջուլֆայանը եւ Գեւորգ Կյուզելյանը, գրավեցին Փարիզի թուրքական հյուպատոսարանը եւ 15 ժամ պահեցին իրենց հսկողության տակ: Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի այս գործողությունը, որը կոչվեց “Վան”, առաջինն էր հայ ազատագրական պայքարի նոր շրջանում: Նախ գործողությունը, ապա մարտիկների դատավարությունը ցնցեց ոչ միայն համայն հայությանը, այլեւ աշխարհի շատ ու շատ մարդկանց, որոնք մամուլում, ռադիոյով եւ հեռուստատեսությամբ հետեւում էին այս ամբողջ գործողությանը, դատավարությանը, իսկ հետո լրատվություն էին փնտրում բանտարկված մարտիկների մասին:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ