20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 24, 2014

Կրքոտ Իրինա Շեյքը Լոս Անջելոսյան շոու-ում/լուսանկարներ/

Երեկ, Լոս Անջելոսում ՛՛Հերկուլես՛՛ ֆիլմի պրեմիերային մեկնած Իրինա Շեյքը, ով ֆիլմի գլխավոր դերասանուհին է, նաև այցելել է Extra շոուին: Ռուս մոդելը ապշեցրել է ներկաներին իր գեղեցիկ մարմնով և հագուկապով, մի խոսքով՝ զմայլվեք նրա ֆոտոշարքով:  

Պարը ազգի ոգին է. պարենք “Արսենալ”-ի հետ /վիդեո/

Ասում են՝ երգը արտացոլում է ազգի հոգին, իսկ պարը ոգին… Դեպրեսիայով տառապող մարդկանց խորհուրդ են տվել հաճախել պարի դասերի: Արդյունքը գոհացուցիչ էր՝ մարդկանց մոտ նվազեց դեպրեսիայի աստիճանը, բարձրացավ լավատեսությունն ու կյանքի նկատմամբ հավատը… Լավատեսություն, հավատ ու բարձր տրամադրություն հանդիսատեսին պարգեւեց Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի “Արսենալ” պարային խումբը: Խմբի գեղարվեստական ղեկավար Արսեն Մելքոնյանն էլ […]

23 տարի առաջ ”մահացած” ընկերը վերադարձել է

Հայկ Պետրոսյանը պատերազմական բազմաթիվ հիշողություններ ունի, մարտական ընկերներ, որ անփոխարինելի դարձան նրա համար ողջ կյանքում: Հայկը սակայն 22 տարի շարունակ հիշում էր մեկին, ում հետ առիթ էր ունեցել շփվելու հոսպիտալում: ’’Գագիկ Դանիելյանին երկար կյանք չխոստացան, վիճակը ծանր էր, անհույս…ինքը հոսպիտալից դուրս գալուց հրաժեշտ տվեց ինձ ու այսքան տարի ես նրան մահացած էի համարում: Բազմաթիվ անգամ […]

Հանրապետական կուսակցությունում չի քննարկվել կառավության 100 օրվա աշխատանքը

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, որը վարել է կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,  գնահատական չի տրվել վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի  փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: “100 օրը վաղ է, որպեսզի մենք եւ՛ գնահատական տանք, եւ՛ արդյունքներ հնչեցնենք կառավարության գործունեության վերաբերյալ, բայց մի բան հստակ է, որ վարչապետ Աբրահամյանի […]

Տեր-Պետրոսյանը նման է այլ քաղաքական ուժերի վերջին վագոնի.Շարմազանով /լրացված, վիդեո/

“Առաջին նախագահն ամեն ինչ անում է, որ մենք մոռանանք, որ ինքը եղել է նախագահ։ Ափսոսում եմ, որ հալած յուղի տեղ եք ընդունում իր ասածները։ Միգուցե ճնշումներ եղել են, բայց դա իր ժամանակին է եղել, ոչ թե այսօր։ Ձեր նշած անձնավորության հարցազրույցին ես անդրադարձել եմ, եւ չեմ կարծում, որ ինքն ու իր ղեկավարած քաղաքական ուժը նույնիսկ […]

Շուշան Պետրոսյանը մեր ընկերն է. Էդուարդ Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ անդրադարձավ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի՝ մանդատից հրաժարվելու լուրերինն: “Նման հարց չկա, դա անհեթեթություն է եւ իրականությանը չի համապատասխանում: Նա մեր գործընկերն է, մեր ընկերն է, եւ բոլոր նման լուրերն իրականությանը չեն համապատասխանում”,-ասաց նա:  Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Շուշան Պետրոսյանին […]

Վարչապետը հանձնարարել է Երվանդ Զախարյանին

ՀՀԿ գործադիր  մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասաց, որ էներգետիկայի եւ բնական պաշարների  նախարար Երվանդ Զախարյանին հանձնարարել է հանդիպել Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ եւ քննարկել “Նաիրիտ” ընկերության հարցը։ “Ես հանձնարարել եմ էներգետիկայի նախարարին, որ պայմանավորվեն, հանդիպեն, ես յուրաքանչյուր ներդրողի համար ուրախ եմ, ողջունում եմ, որ Հայաստանում […]

Հայ իրականության մեջ ավելի նախընտրելի է կառավարման կիսանախագահական համակարգը. մարզպետ

՛՛Եթե մեր հասարակության մեջ կան սոցիալական, տնտեսական ու այլ բնույթի խնդիրներ, դա չի նշանակում, որ պետությունը պետք է ձեռնպահ մնա ինստիտուցիոնալ բարեփոխումներ, մասնավորապես սահմանադրական բարեփոխումներ իրականացնելուց: Կարծում եմ, որ դրանք առանձին գործընթացներ են, Սահմանադրությունը մեր հասարակական կյանքը կարգավորող փաստաթուղթն է, և այն պետք է արտացոլի հասարակական զարգացումներն ու ժամանակակից տենդենցները՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե քաղաքական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի