04 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Շուշան Պետրոսյանը մեր ընկերն է. Էդուարդ Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ անդրադարձավ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի՝ մանդատից հրաժարվելու լուրերինն:

“Նման հարց չկա, դա անհեթեթություն է եւ իրականությանը չի համապատասխանում: Նա մեր գործընկերն է, մեր ընկերն է, եւ բոլոր նման լուրերն իրականությանը չեն համապատասխանում”,-ասաց նա:

 Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Շուշան Պետրոսյանին առաջարկվել է վայր դնել պատգամավորի մանդատը, քանի որ չի քվեարկում ինչպես պահանջում է խմբակցությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ