14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

23 տարի առաջ ”մահացած” ընկերը վերադարձել է

Հայկ Պետրոսյանը պատերազմական բազմաթիվ հիշողություններ ունի, մարտական ընկերներ, որ անփոխարինելի դարձան նրա համար ողջ կյանքում: Հայկը սակայն 22 տարի շարունակ հիշում էր մեկին, ում հետ առիթ էր ունեցել շփվելու հոսպիտալում:

’’Գագիկ Դանիելյանին երկար կյանք չխոստացան, վիճակը ծանր էր, անհույս…ինքը հոսպիտալից դուրս գալուց հրաժեշտ տվեց ինձ ու այսքան տարի ես նրան մահացած էի համարում: Բազմաթիվ անգամ խմել եմ ընկերոջս կենացը, հիշել եմ, ցավ ապրել’’,-Henaran.am-ի թղթակցի հետ կիսվեց Հայկը:

Երեկ Հայկը ցնցվում է անակնկալից….Մարտակերտում բնակվող մեկ այլ ընկերոջ միջոցով փորձել էր պարզել մահացած համարվող ընկերոջ գերեզմանի տեղը, ու ընկերը ուղարկում է նրան մի հեռախոսահամար.”Զանգեցի Գագոն էր, ուղղակի հրաշք…մինչև հիմա հուզված եմ, ոնց հասկացա հրաշքով փրկվելա…էնքան ուրախ եմ հիմա, աննկարագրեlի”,-հավելեց Հայկ Պետրոսյանը:

Հայկը շեշտում է, որ իսկական ընկերությունը երբեք չի մոռացվում, սակայն մարտի դաշտում կոփված ընկերության ամրությունը ուրիշ է:

Լուսանկարում` Հայկ Պետրոսյանն է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ