20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 15, 2014

Վերջին հրաժեշտը Ռաֆայել Աթոյանին

Ֆրեզնոյում վախճանված ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, դերասան Ռաֆայել Աթոյանի թաղման հանձնաժողովը տեղեկացնում է, որ նկարչի աճյունն ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան: Անվանի նկարչին վերջին հրաժեշտը տեղի կունենա Հայաստանի նկարիչների միությունում` հուլիսի 16-ին, ժամը 12:00-14:00-ն, հուղարկավորությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում:

Նվիրաբերում հանուն բանաստեղծի. փորձությունն էլ մարդու համար է /վիդեո/ֆոտո/

Բանաստեղծը Աստծո ընտրյալն է: Բանաստեղծը երջանիկ է իր երկնած տողերով՝ արարումով: Արարումակնիք դրոշմ թողեց Աստված Խաչիկ Մանուկյանի շուրթերն, երբ վերջինս ծնվում էր, որպես  մարդկային երկունքի պատգամախոս…..որպես ժամանակի քնարական նկարագիր ու տարեգիր…Բանաստեղծը, սակայն նույնպես մարդ է ու բանաստեղծն էլ կարող է բախվել իրականությանը՝ դեմ առ դեմ: 35 արվեստագետներ, վրձնի զորությամբ ներշնչանքը կտավին հանձնող շնորհյալները այսօր թիկունք […]

Բացիր դռները գիշերվա, մարմինդ հանձնիր իրիկնային քամուն

Ի՞նչ է ուզում բառը, որ հետեւում է քեզ՝ իբրեւ ճակատագիր, ու՞ր է տանում ճանապարհը՝ այսքան խարխուլ, դու այնպես էլ չես գտնելու սկիզբը առավոտի, վերջը կեսօրվա – մարմինդ հանձնիր իրիկնային քամուն՝ նա կհիշեցնի անփույթ խոստումներդ, որոնք հեռու էին արցունքներից եւ ցավից: Բացիր դռները գիշերվա. դու կտեսնես մի ծառ՝ միայնակ ու թախծոտ, հիշիր նրան՝ իր ճյուղերի տակ […]

Ի՞նչ են տալու սահմանադրական բարեփոխումները շարքային քաղաքացուն /վիդեո/

”Շատ ընտրություններ մեր երկրի համար լուրջ խնդիրներ են առաջացնում, որոնք երկրի առաջընթացը խոչընդոտում են, յուրաքանչյուր ընտրութան դեպքում ընտրական զանգվածի տեղափոխումների արդյունքում անկանոն վիճակներ ենք ունենում”,-այսօր Կոտայքի մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով ներկաներին հուզող հարցին, թե այս բարեփոխումները, մասնավորապես նախագահի պաշոտանավարման ժամկետի փոփոխությունն […]

Մերկ մարզուհիները ESPN-ում/ֆոտո/

Ամերիկյան սպորտային ESPN ամսագիրը ներկայացրել է իր ավանդական Body Issue 2014 համարը: Դրա նպատակն է ներկայացնել մարզիկների մերկ մարմինները, որոնցում կերևան վնասվածքների և տանջալից մարզումների հետևանքները: Բացի այդ, դրանով ցուցադրվում է, որ ոչ բոլոր մարզիկներն են համապատասխանում ժամանակակից գեղեցկության էտալոնին:

Վարչապետն ընդունել է “Շիրակ հայրենակցական միավորում” ՀԿ անդամներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է “Շիրակ հայրենակցական միավորում” հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Վարազդատ Ավոյանին, Դոնարա Հարությունյանին, Մուրադ Մուրադյանին եւ Նվեր Մնացականյանին: Երկրի վարչապետին է ներկայացվել միավորման կողմից մշակված ծրագիրը՝ Շիրակի մարզի եւ մասնավորապես, Գյումրի քաղաքի զարգացման առաջնահերթությունների եւ ուղղությունների վերաբերյալ: Անկաշկանդ զրույցի ընթացքում կառավարության ղեկավարը միավորման անդամների հետ քննարկել է մարզում առկա խնդիրները եւ դրանց […]

ՕԵԿ-ը կանի՞…/վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ՝ “Օրինաց երկիր” կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքին կգնա ուսումնասիրության համար: Ադիբեկյանը կարծում է, որ եթե մարդիկ կարողանանան մի քիչ տնտեսող լինել այդ 10 տոկոս թանկացումը չեն զգա: “Եթե բարձրացում կա պիտի լինի օբյեկտիվ, այլ ոչ թե սրա նրա գրպանը լցնելու համար: Մենք պիտի ունենանք կայուն էլեկտրամատակարարում ու դրա դիմաց գումար […]

Սկզբունքային մարդիկ մեծամասամբ սպանվեցին, դուրս մղվեցին քաղաքական ու հանրային կյանքից. Արման Մելիքյան

ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, քաղաքական գործիչ Արման Մելիքյանը facebook-ի իր էջում գրառել է. “Հետխորհրդային շրջանի ազգային կառավարող էլիտաները ձևավորվեցին նախկին կոմունիստ կառավարիչների, խորհրդային շրջանի այլախոհների, ուժային կառույցների՝ հատկապես պետանվտանգության աշխատակիցների ու “գողական” վարքականոնը արհամարհած՝ նոր հանցագործ աշխարհը ներկայացնող մարդասպան-ավազակների տարօրինակ խառնուրդի հիման վրա: ԱՊՀ տարբեր հանրապետություններում այդ “էլիտար” խառնուրդը եփվել է վերը հիշատակված բաղադրատարրերի տարբեր […]

Ինչու է նախագահը ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով

 Կոտայքի մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ ներկաներից մեկը հետաքրքրվեց, թե ինչու են անհրաժեշտ ասյ բարեփոխումները:  ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ հանձնաժողովը նախագահը ստեղծել է, որ ձևավորի մասնագետների կարծիք արդարադատության ոլորտում և դրանից բխող բոլոր ոլորտներում եղած խնդիրների, դրանց լուծումների վերաբերյալ: ՛՛Սա մասնագետների հանձնաժողով է, ոչ թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի