11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սկզբունքային մարդիկ մեծամասամբ սպանվեցին, դուրս մղվեցին քաղաքական ու հանրային կյանքից. Արման Մելիքյան

ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, քաղաքական գործիչ Արման Մելիքյանը facebook-ի իր էջում գրառել է.

“Հետխորհրդային շրջանի ազգային կառավարող էլիտաները ձևավորվեցին նախկին կոմունիստ կառավարիչների, խորհրդային շրջանի այլախոհների, ուժային կառույցների՝ հատկապես պետանվտանգության աշխատակիցների ու “գողական” վարքականոնը արհամարհած՝ նոր հանցագործ աշխարհը ներկայացնող մարդասպան-ավազակների տարօրինակ խառնուրդի հիման վրա: ԱՊՀ տարբեր հանրապետություններում այդ “էլիտար” խառնուրդը եփվել է վերը հիշատակված բաղադրատարրերի տարբեր համամասնության կիրառմամբ: Այլախոհների մասնակցությունը ժամանակի ընթաքցքում նվազեց, քանի որ սկզբունքային մարդիկ մեծամասամբ սպանվեցին, դուրս մղվեցին քաղաքական ու հանրային կյանքից, կամ այլափոխվեցին՝ ընդունելով իրենց “գործընկերների” կողմից սահմանված խաղի կանոններն ու դառնալով դիմազուրկ և ընչաքաղց տզրուկներ: Թերևս այս վերջններն են հատկապես քստմնելի, առավել ևս, որ իրենց այդ այլակերպումից հետո, անդադար փորձում են ապացուցել, որ իրականում չեն այլակերպվել…”,-գրել է Մելիքյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ