14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ի՞նչ են տալու սահմանադրական բարեփոխումները շարքային քաղաքացուն /վիդեո/

”Շատ ընտրություններ մեր երկրի համար լուրջ խնդիրներ են առաջացնում, որոնք երկրի առաջընթացը խոչընդոտում են, յուրաքանչյուր ընտրութան դեպքում ընտրական զանգվածի տեղափոխումների արդյունքում անկանոն վիճակներ ենք ունենում”,-այսօր Կոտայքի մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով ներկաներին հուզող հարցին, թե այս բարեփոխումները, մասնավորապես նախագահի պաշոտանավարման ժամկետի փոփոխությունն ինչ է տալու շարքային քաղաքացուն:

 Կոստանյանը գտնում է, որ այսօրվա համակարգը չի հանգեցնում կուսակցական համակարգի զարգացմանն ու կոլեկտիվ պատասխանատվությանը. ՛՛Մենք խրախուսում ենք կուսակցական համակարգի ձևավորումը, երկրի համար պատասխանատու է դառնում ընտրություններում հաղթած կուսակցությունն, այլ ոչ թե անհատները՛՛:

Նա նկատեց՝ միգուցե սա չէ լավագույն եղանակը, սա տարբերակ է, որն իրենք են առաջարկում:

Հարց հնչեց նաև, թե եթե խորհրդարանական համակարգի դեպքում կրկին մեծամասնությունն է ընտրելու նախագահին, նշանակելու վարչապետին, արդյոք նպատակահարմար է կիրառել այս մոդելը:

Գևորգ Կոստանյանի պատասխանը՝տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ