19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչու է նախագահը ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով

 Կոտայքի մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ ներկաներից մեկը հետաքրքրվեց, թե ինչու են անհրաժեշտ ասյ բարեփոխումները:  ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ հանձնաժողովը նախագահը ստեղծել է, որ ձևավորի մասնագետների կարծիք արդարադատության ոլորտում և դրանից բխող բոլոր ոլորտներում եղած խնդիրների, դրանց լուծումների վերաբերյալ:

՛՛Սա մասնագետների հանձնաժողով է, ոչ թե պաշտոնյաների հանձնաժողով, այս հանձնաժողովի առաքելությունն է, որ ցույց տա, ինչ պռոբլեմներ կան սահմանադրությունում ու ինչպես կարող են լուծվել, և եթե այդ փոփոխություններին նախագահը համաձայն լինի, միայն դրանից հետո սա կներկայացվի Ազգային ժողովում ու այդ ժամանակ կարող ենք ասել, որ սահմանադրական բարեփոխումների գործըթացը սկսվել է՛՛:

 

Ներկաները հետաքրքրվեցին նաև, թե քաղաքական մեծամասնություն չձևավորվելու դեպքում ի՞նչ մեխանիզմներ են լինելու բացի խորհրդարանը ցրելուց: Հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը պատասխանեց, որ ըստ ներկայիս Սահմանադրության՝ եթե Կառավարության ծրագիրը հավանության չի ստանում ԱԺ-ի կողմից, ապա ԱԺ-ն ենթակա է լուծարման, նախագահն այստեղ լիազորության որևէ սահման չունի:

 ՛՛Նույնը կարող է պատահել, եթե անցում կատարվի պառլամենտական համակարգին, որ ԱԺ ընտրությունը տեղի ունենա երկու փուլով, երկրորդ փուլում կմասնակցեն այն կուսակցությունները կամ դաշինքները, որոնք ստացել են առավելագույն ձայները, և անհրաժեշտաբար կձևավորվի մեծամասնություն՛՛,-ասաց Պողոսյանը՝ շեշտելով, որ այդ դեպքում թույլ չի տրվի, որ Կառավարությունները հաճախակի փոփոխվեն:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ