17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ուժգնանում են թոշակների ու աշխատավարձերի բարձրացման մասին դատարկ խոսակցությունները․ Սարոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ուժգնանում են թոշակների ու աշխատավարձերի բարձրացման մասին դատարկ խոսակցությունները, որոնք ավելի շատ հիշեցնում են հերթական նախընտրական քաղցր խոստումներ, ինչը որպես կանոն, միշտ մանիպուլյատիվ է լինում:
Բայց իրականում, եթե այս իշխանությունը հանկարծ «համարձակվի» թոշակ կամ աշխատավարձ բարձրացնել, դրա հետևանքները ավելի ծանր են նստելու հանրության ուսերին։ Քանի որ, այդ ամենը ավտոմատ կերպով մեծացնում է պետական պարտքը, արագացնում գնաճը, բարձրացնում է հարկերն ու տուրքերը, իսկ դրան գումարվում են ծառայությունների ու սպասարկման գների հերթական թանկացումները։ Վերջում ստացվում է, որ այդ «բարձրացումը» ընդամենը թվային էֆեկտ է․ իրական կյանքում մարդը սկսում է ավելի սուղ ապրել, քան առաջ։
Ճիշտ ճանապարհը ոչ թե թոշակների ու աշխատավարձերի անվերջ բարձրացումն է, այլ գնաճի զսպումն է, իսկ ավելի լայն՝ բոլոր տեսակի գների նվազեցումը, մրցակցության առողջացմանը միտված քաղաքականությունը, և տնտեսության իրական ազատականացումը։ Այսինքն այն, ինչն այս իշխանությունը կենսունակ չէ անելու, ոչ կամքի, ոչ հնարավորության ոչ էլ ցանկության տեսանկյունից:
Ուստի՝ աշխատավարձի կամ թոշակի «քաղցր» բարձրացումներով պետք չէ գայթակղվել։ Դա հաճելի է հնչում, բայց իր էությամբ՝ հաճելի ծուղակ է, որը հերթական անգամ խլացնում է իրական խնդիրները»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ