20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 15, 2014

Սահմանադրական բարեփոխումների չկայացման դեպքում Կոստանյանը հրաժարական չի տա /վիդեո/

 ՛՛Սահմանադրական բարեփոխումների տապալման կամ չտապալման հետ կապված չէ իմ գործունեությունը: Ես այս խմբում ընդգրկված եմ որպես սահմանադրագետ՛՛,-այսօր Կոտայքի մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն՝ ի պատասխան հարցի, թե հրաժարական կտա, եթե սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը տապալվի: Կոստանյանն ընդգծեց, որ իր թեկնածուի կոչումը ստացել է պաշտպանելով ՛՛Պառլամենտարիզմը ՀՀ-ում՛՛ թեմայով […]

”Ակնկալում ենք, որ Մխիթարյանն ավելի հաճախ կցուցադրի իր հսկայական ներուժը”, Ցորկ

  Դորտմունդի ”Բորուսսիայի” սպորտային տնօրեն Միխաել Ցորկը նշել է, որ գալիք մրցաշրջանում մեծ սպասելիքներ ունի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից: -Ֆուտբոլիստը, ով ռեկորդային գումարով տեղափոխվեց ”Բորուսսիա”, սկսել է մարզումները թիմի կազմում: Ի՞նչ եք սպասում Հենրիխ Մխիթարյանից:  -Ուկրաինայում կային խաղեր, որոնցում Հենրիխը չէր խաղում հարյուր տոկոսով: Բունդեսլիգայում այդպիսի խաղեր չկան: Բոլորս էլ գիտենք, որ նա մեծ ներուժ ունի և […]

Արցախում հակառակորդի գնդակից խաղաղ բնակիչ է զոհվել

2014թ. հուլիսի 14-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Արվիդ Դանիելյանը Ասկերանի շրջանի վարչական տարածքում գտնվող Ակնա թաղամասի մերձակայքում տեղակայված` “Սարիջալու” կոչվող տեղանքում, Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի “Ագրոտնտեսություն թիվ 1” ՓԲ ընկերությանը պատկանող` իրեն ամրակցված “Ջոն-դեր” մակնիշի 13-97 ՆԿ պետհամարանիշի տրակտորով հերկի աշխատանքներ կատարելու ժամանակ, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մարտական դիրքերից ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու […]

Անձերի փոփոխությունը չպիտի հանգեցնի սիստեմայի փոփոխությանը. Գ. Կոստանյան

՛՛Փաստաթղթում փորձել ենք հնարավորինս մանրակրկիտ  ներկայացնել յուրաքանչյուր սահմանադրական ինստիտուտի թերություններն ու բացթողումները, այն ինստիտուցիոնալ խնդիրները, որոնք, մեր կարծիքով, առկա են՛՛,-այսօր Կոտայքի մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ ասաց նախագահին կից հանձնաժողովի անդամ, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՛՛Հայեցակարգում, ըստ սահմանադրական ինստիտուտների, նշվել են առկա խնդիրներն ու եղանակները, փոփոխությունները, որոնք մասնագիտական խորհրդի միջոցով կարող են հանգեցնել Սահմանադրության […]

Շինբարեկարգման 2014 թվականի ծրագրերով 13 գրադարաններում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերով տեղերում ընթացող աշխատանքներին: Մայրաքաղաքի գրադարանների հիմնանորոգման ծրագրում ընդգրկված Արաբկիրի թիվ 33 գրադարանում ընթացող աշխատանքների ընթացքին հետեւելիս պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ շինարարական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում փոխվում են դռներն ու […]

՛՛Ի՞նչ տաբերություն՝ ինչով եմ ուղարկել՛՛

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը դեռևս պատասխան չի ստացել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: Պատգամավորը ասուլիսի ընթացքում ներկայացրել էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից խոսւափելու վեց կետերը: ՛՛Որևէ արձագանք չկա, որևէ զանգ չեմ ստացել, որևէ պատասխան չեն ուղարկել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Դիտարկմանը, որ ՀԾԿՀ-ից ասում են, որ Մելքումյանի նամակը պաշտոնական չէ, այլ ուղղակի գրություն է, այդ […]

50 միլիոն դրամ զինվորների ընտանիքներին/ֆոտո/

Հուլիսի 15-ին ժամը 12:00-ին  Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ ‘’Մենք մեր զինվորի կողքին ենք’’ խորագրով բարեգործական ծրագիր ամփոփումը: Հիշեցնենք, որ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական միությունները Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ փետրվարի 15-ին կազմակերպել էին բարեգործական ճաշկերույթ, որի ժամանակ հանգանակվել էր 50 միլիոն դրամ:   Հավաքված գումարը բաշխվեց 2004-ից առ այսօր Արարատյան Հայրապետական թեմից ՀՀ […]

Քրդերը կոչ են անում Իրաքը բաժանել երեք մասի

Քրդերի ինքնավարության արտգործնախարար Ֆալահ Մուսթաֆա Բաքերը ասել է, որ Իրաքի ներկայիս ճգնաժամի համար պատասխանատվությունը կրում է կենտրոնական կառավարության վարչապետ Նուրի Մալիքին  եւ նա պետք է հրաժարական տա: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Իրաքը ’’չկայացած պետություն է’’, որը պետք է երեք մասի բաժանել, այդ թվում նաեւ` անկախ Քրդստանի, հայտարարել է Ֆալահ Մուսթաֆա Բաքերը: Ավելի […]

Բրուցելիոզով հիվանդ կենդանու միսը վաճառվում է. բացահայտում /վիդեո/

Սննդամթերքի  անվտանգության  պետական  ծառայության անասնաբուժական և բուժասանիտարական  լաբորատոր  ծառայության  կենտրոնի  տնօրեն  Արման  Գևորգյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ բրուցելիոզի դեպքերը Հայաստանում մի տեսակ այլ երանգավորում ունեն:  Գևորգյանի փոխանցմամբ  բրուցելիոզով  հիվանդ խոշոր  եղջերավոր  կենդանու  միսը  կարող   է  վաճառվել, օրենքը  թույլ    է տալիս, ասում  է հիվանդ  անասունը  ենթակա  է  սպանդի, որպեսզի  վարակը  չտարածվի, բայց  միսը  կարող  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի