Մխիթարյանի դուբլը օգնել է ”Բորուսիային” կամային հաղթանակ տոնել

Այսօր Դորտմունդի ”Բորուսիան” հանդիպեց Գերմանիայի երկրորդ Բունդեսգլիայում հանդես եկող ”Հայդենհայմ” հետ և տարավ կամային հաղթանակ 4:3 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց պահեստայինների նստարանին: Առաջին խաղակեսից հետո նա մտավ խաղադաշտ: Հենց Մխիթարյանն էլ բեկում մտցրեց խաղի մեջ՝ դառնալով դուբլի հեղինակ: