26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Բարգավաճ Հայաստան”-ը դեմ դուրս չի գա՞ /վիդեո/

Հանգստի գնալուց առաջ քաղաքական հատկապես ընդդիմադիր ուժերը չեն զլանում ժողովրդին կերակրել քաղաքական թեժ աշնան մասին խոստումներով: Այս անգամ կարծես, թե խոստումները քիչ են: Այնուամենայնիվ ինչպիսի քայլերի կգնան քաղաքական այրերը հանգստյան սեզոնի ավարտից հետո:

Այս և նմանատիպ հարցերի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց  ”Միջազգային և անվտանգության հարցերի” հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի հետ:

’’Հայաստանում ընդհամենը մի բան կարող է թեժ լինել, եթե արտաքին քաղաքական խնդիրները շատ լուրջ մարտահրավեր դառնան և ֆորս մաժորային իրավիճակ բերեն: Բայց, ներեցեք ներկայիս ընդդիմությունը բառիս բուն իմաստով անկարող է խորքային քաղաքական գործընթացներ գեներացնելու…”,-նշեց Սաֆարյանը:

Սաֆարյանը նկատեց, որ ներկայիս միավորված ընդդիմադիր դաշտում իր տեղն ունեցող ԲՀԿ կուսակցությունը դեմ դուրս չի գա նախագահւին.’’Ես կարծում եմ այս նոր կառավարության ձևավորումից հետո չափազանց հստակ է, որ Բարգավաճ Հայաստանը երբեք դեմ դուրս չի գա ոչ միայն նախագահին, այլ նաև կառավարությանը՝ վարչապետին”:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ