27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կինոփառատոնում ընդգրկված է նաեւ երիտասարդական մայրաքաղաք Սիսիանը /ֆոտո/

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի չորս՝ Լոռու, Շիրակի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում անց են կացվելու վավերագրական ֆիլմերի փառատոններ: Այս անգամ ծրագիրն իրականացնում է Վանաձորի “ՀԿ Կենտրոն” քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ն՝ “Հենրիխ Բոյել” հիմադրամի ֆինասնավորմամբ: Ծրագրին աջակցում է “Մարդը կարիքի մեջ” ՀԿ-ն, որը տրամադրում է ֆիլմերը: Դրանք ընտրվել են “Մեկ աշխարհ” միջազգային կինոփառատոնի ցանկից: Հայաստանից բացի, միաժամանակ փառատոնը անց է կացվելու Աբխազիայում եւ Վրաստանում:

Կինոնկարները առնչվում են տարածաշրջանում առկա կոնֆլիկտներին, մարդու իրավունքներին, խտրականությանը, ռասիզմին,միգրացիային, հաշմանդամության խնդիրներին ու այլն: Ֆիլմերը հայերեն թարգմանությամբ են եւ յուրաքանչյուր ֆիլմից հետո հանդիսատեսի հետ կազմակերպվելու է քննարկում:

Վերջերս “Մեկ աշխարհ” կինոփառատոնի ներկայացուցիչ Իվա Բարտոսովան Հայաստանում էր եւ հանդիպեց փառատոնի կազմակերպիչ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ի դեպ, Շիրակում փառատոնը կազմակերպելու է “Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը”, Լոռու մարզում՝ “ՀԿ Կենտրոն”-ը, Վայոց ձորում՝ “Սոցիալ-հոգեբանական եւ վիճակագրական հետազոտությունների կենտրոնը”, Սյունիքում՝ “Երկյակ” ՀԿ-ն:

Նշենք, որ Սյունիքում այս անգամ փառատոնը անց է կացվելու երիտասարդական մայրաքաղաք Սիսիանում: Այն տեւելու է 3 օր: Սակայն ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեց “Երկյակ”-ի ներկայացուցիչ Լիլիթ Մանուկայնը, կազմակերպությունը դրամաշնորհ ստանալու համար դիմել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարարությանը:

“Եթե հաջողություն ունենանք, ապա Սիսիանում փառատոնը կլինի 5 օր, որից հետո այն կկազմակերպենք մարզի այլ համայնքներում: Փաստորեն ստացվում է երիտասարդական մայրաքաղաքից  մեկնարկած փառատոնը շրջելու է ողջ մարզում”,-ասաց Լիլիթը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ