20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 30, 2014

Վարչապետը Վայոց ձորի մարզում էր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանի ուղեկցությամբ այցելել է Վայոց ձորի մարզ: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը Գլաձոր համայնքում էր, որտեղ վարչապետի ներկայությամբ բացվել է համայնքի հիմնանորոգված մանկապարտեզը: Հովիկ Աբրահամյանը Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ շրջել է մանկապարտեզով՝ […]

ԱՄՆ-ի վիզայի համակարգում խնդիրներ կան

ԱՄՆ Պետքարտուղարության Հյուպատոսական գործերի բյուրոն ներկա պահին վիզա համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներ ունի: Մեր հնարավորությունները զգալիորեն սահմանապակվել են: Եվ դա կշարունակվի այնքան ժամանակ քանի դեռ չվերացվեն փաստաթղթային կուտակումները: Խնդիրն առկա է աշխարհի բոլոր երկրներում եւ այն հատուկ չէ որեւէ երկրի, քաղաքացիության կամ վիզայի տեսակի: Մենք փորձում ենք հրատապ լուծում տալ այս խնդրին եւ ակնկալում […]

Նախագահն ընդունել է Եվրամիության ներկայացուցչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Հերբերտ Զալբերին՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր անձնական ներդրումը կունենա Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների խորացման գործում, միաժամանակ կօգտագործի […]

Ռոնալդուն, հնարավոր է, մասնակցի ”Մանչեսթեր Յունայթեդի” դեմ խաղին

Այս մասին հայտարարել է ”Ռեալի” գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին: Նշված  հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 2-ին Միչիգանում: Հիշեցնենք, որ վերջին երկու ամսում Ռոնալդուն վնասվածք ուներ ձախ ոտքի շրջանում: ”Եթե առաջիկայում նա մասնակցի թիմի մարզումներին, հնարավոր է, որ կխաղա նաև ”Մանչեսթեր Յունայթեդի” դեմ խաղին”,-նշել է Անչելոտին:

Մայրաքաղաքի մշակութային օջախների նկատմամբ քաղաքապետարանի ուշադրությունը լինելու է շարունակական

Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել եւ հետեւել է Նուբարաշենի կենտրոնացված գրադարանային համալիրում իրականացվող հիմնանորոգման ընթացքին: Պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն եւ կավարտվեն նախատեսված ժամկետում: Օգտվելով առիթից՝ գրադարանի տնօրենը ողջ կոլեկտիվի անունից իր երախտագիտությունն է հայտնել քաղաքապետին՝ մայրաքաղաքի գրադարանների պայմանների բարելավմանն […]

Հրամանատարի հրամանով՝ Արևմտյան Հայաստան գնաց ասելու…/վիդեո/ֆոտոշարք/

“Հայեր կային իմ կողքին՝ Կարսում, իրենք չէին թողնում ձեռքիս 3 մետրանոց եռագույնը ծածանեմ, քանի որ վախենում էին իրենց կյանքի համար , ինձ ասում էին՝ տղա ջան մենք քեզնից ավել հայրենասերներ ենք, բայց….”,-հուզված ու հոգու խորքում անթաքույց վրդովմունքով պատմեց լուսանկարիչ, լրագրող, “Տիգրան Մեծ” բարեգործական հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանը: Գևորգյանը այս անգամ արևմտյան Հայաստան գնաց հատուկ առաքելությամբ, […]

Թափառող շներ, աղբահանություն. Գորիսի առաջնահերթ խնդիրները /վիդեո/

Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը մի քանի օր առաջ է ստանձնել քաղաքապետի լիազորությունները: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քաղաքում մի շարք խնդիրներ կան: Առաջնահերթ իր ուշադրության կենտրոնում են լինելու թափառող շները, աղբահանությունը: Քաղաքապետը նշեց, որ շրջելու է քաղաքում ու այդպես է ծանոթանալու խնդիրներին: Մանրամասները՝ տեսանյութում:

Ճանաչված մարդիկ էլ են գալիս…մի մատուցողուհի-մարմնավաճառի պատմություն

Աշխատանքային այցով գտնվում էի մարզում: Մի քաղաքից մյուսը գնալիս ճանապարհին հանդիպեցի մի կնոջ: Վարորդը հարցրեց, թե կարող ենք նրան էլ տեղափոխել մեզ հետ, ես դեմ չէի: Կնոջ արտաքինն ինձ տհաճ էր, տգեղ չէր, սակայն հագուպակը ենթադրում էր, որ նա զբաղվում է աշխարհի ամենահին մասնագիտությամբ: Սկսեցինք զրուցել: Կինը մոտ 30 տարեկան էր: Պատմեց, որ աշխատում է […]

”Միլանի” մարզաշապիկը ճանաչվել է լավագույնը Եվրոպայում/ֆոտո/

2014/15 մրցաշրջանում ”Միլանի” արտագնա հանդիպումների մարզաշապիկը ճանաչվել է լավագույնը եվրոպացի ֆանատների կողմից: Մարզաշապիկն ունի հիմնականում սպիտակ գունավորում: Երկրորդ տեղում է ”Ինտերի” հիմնական մարզաշապիկը, իսկ երրորդն է ”Էվերթոնի” հիմնական մարզաշապիկը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի