23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

՛՛Ի՞նչ տաբերություն՝ ինչով եմ ուղարկել՛՛

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը դեռևս պատասխան չի ստացել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: Պատգամավորը ասուլիսի ընթացքում ներկայացրել էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից խոսւափելու վեց կետերը: ՛՛Որևէ արձագանք չկա, որևէ զանգ չեմ ստացել, որևէ պատասխան չեն ուղարկել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Դիտարկմանը, որ ՀԾԿՀ-ից ասում են, որ Մելքումյանի նամակը պաշտոնական չէ, այլ ուղղակի գրություն է, այդ պատճառով էլ չեն պատասխանում, պատգամավորն արձագանքեց. ՛՛Ես ասել եմ ասուլիսի ընթացքում, որ այդ հարցադրումները համարվեն պաշտոնական: Ի՞նչ նշանակություն ունի էլեկտրոնային տարբերակով եմ ուղարկում, թե պաշտոնական, չէ՞”:

Ինչ վերաբերում է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հայտարարությանը, թե այն դեպքում, երբ կառաջարկվեն էլեկտրաէներգիայի թանկացումից խուսափելու հիմնավոր միջոցներ, իրենք դրանք կուսումնասիրեն, սակայն հիմա նույնիսկ չեն արձագանքում, ապա Մելքումյանը շեշտեց, որ այստեղ ինքը ընդամենը մի բան է տեսնում: ՛՛Կա քաղաքական որոշում բարձրացնել սակագինը, մնացած բոլոր հիմնավորումները և այլն միգուցե ընդունելի չեն իրենց կողմից: Մենք արդեն ասել ենք, թե ինչպես կարելի է խուսափել դրանից: Ես հակված եմ, որ կարելի է գալ տարբերակված սակագնի սահմանման օրինակ՝  մինչև հարյուր կիլովատ, երկու հարյուր կիլովատ, դա ևս չենք տեսնում, այսինքն՝ դա սև ու սպիտակի է բերված: Իրենց համար կա տարբերակ բարձացնելու և վերջ՛՛:

Հարցին, թե ինչ է անելու քառյակը, որ հայտարարում էր, որ թույլ չի տալու այս թանկացումը, Միքայել Մելքումյանը պատասխանեց. ՛՛Մենք նաև քառյակի կողմից վերջին ասուլիսի ընթացքում ասացինք, որ այս սակագնի բարձրացման ամբողջ երևույթները դիտարկելու ենք տասներկու կետերի շրջանակներում, և երբ մենք կանդրադառնանք տանսերկու կետերի կատարման ընթացքին, սա անպայման կլինի մեր պահանջներից մեկը՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ