12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Քրդերը կոչ են անում Իրաքը բաժանել երեք մասի

Քրդերի ինքնավարության արտգործնախարար Ֆալահ Մուսթաֆա Բաքերը ասել է, որ Իրաքի ներկայիս ճգնաժամի համար պատասխանատվությունը կրում է կենտրոնական կառավարության վարչապետ Նուրի Մալիքին  եւ նա պետք է հրաժարական տա: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Իրաքը ’’չկայացած պետություն է’’, որը պետք է երեք մասի բաժանել, այդ թվում նաեւ` անկախ Քրդստանի, հայտարարել է Ֆալահ Մուսթաֆա Բաքերը:

Ավելի վաղ քուրդ ներկայացուցիչները դուրս էին եկել ալ Մալիքիի կառավարությունից` ի նշան այն բանի դեմ բողոքի, որ վարչապետը քրդերին մեղադրել էր ծայրահեղականներին օգնելու համար:

Համաշխարհային հանրության ներկայացուցիչներն էլ բազմիցս կոչ են արել Իրաքի քաղաքական գործիչներին միավորել ջանքերը`  ’’Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն’’ ծայրահեղական սուննի խմբավորման դեմ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ