06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

”Ակնկալում ենք, որ Մխիթարյանն ավելի հաճախ կցուցադրի իր հսկայական ներուժը”, Ցորկ

 

Դորտմունդի ”Բորուսսիայի” սպորտային տնօրեն Միխաել Ցորկը նշել է, որ գալիք մրցաշրջանում մեծ սպասելիքներ ունի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից:

-Ֆուտբոլիստը, ով ռեկորդային գումարով տեղափոխվեց ”Բորուսսիա”, սկսել է մարզումները թիմի կազմում: Ի՞նչ եք սպասում Հենրիխ Մխիթարյանից:

 -Ուկրաինայում կային խաղեր, որոնցում Հենրիխը չէր խաղում հարյուր տոկոսով: Բունդեսլիգայում այդպիսի խաղեր չկան: Բոլորս էլ գիտենք, որ նա մեծ ներուժ ունի և հիանալի խաղեր է անցկացրել մեր թիմում: Ապագայում նա կարող է կայուն խաղ ցուցադրել:

”Շախտյորի” կազմում նրան անհրաժեշտ չէր բոլոր խաղերում հանդես գալ հնարավորությունների հարյուր տոկոսով։ Սակայն, Բունդեսլիգան Ուկրաինայի առաջնությունը չէ, եւ այստեղ ամեն ինչ այլ կերպ է։ Ակնկալում ենք, որ Հենրիխն ավելի հաճախ և կայուն կցուցադրի իր հսկայական ներուժը, որը տեսել ենք բազմաթիվ խաղերում,- հայտարարել է Միխաել Ցորկը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ