12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

50 միլիոն դրամ զինվորների ընտանիքներին/ֆոտո/

Հուլիսի 15-ին ժամը 12:00-ին  Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ ‘’Մենք մեր զինվորի կողքին ենք’’ խորագրով բարեգործական ծրագիր ամփոփումը:

Հիշեցնենք, որ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական միությունները Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ փետրվարի 15-ին կազմակերպել էին բարեգործական ճաշկերույթ, որի ժամանակ հանգանակվել էր 50 միլիոն դրամ:  

Հավաքված գումարը բաշխվեց 2004-ից առ այսօր Արարատյան Հայրապետական թեմից ՀՀ սահմաններում զոհված զինվորների, առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինվորների և այս պահին ՀՀ զինված ուժերում երկու ու ավելի զինծառայողներ ունեցող ընտանիքներին: Ծրագրում, ընդհանուր առմամբ ընդգրկված էր  302 ընտանիք:

Ծրագրի ամփոփմանը ներկա  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներին:

 ’’Մեր կողմից էլ հաջորդ տարիներին որոշակի աջակցություն կցուցաբերենք և կուզենք, որ այսպիսի ծրագրերը շարունակական լինեն ոչ միայն Երևանում և Արարատում, այլ նաև Հայաստանի մնացած մարզերում’’- ասաց պաշտպանության նախարարը:

 

Հակոբ Ասլանյան

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ