14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Անձերի փոփոխությունը չպիտի հանգեցնի սիստեմայի փոփոխությանը. Գ. Կոստանյան

՛՛Փաստաթղթում փորձել ենք հնարավորինս մանրակրկիտ  ներկայացնել յուրաքանչյուր սահմանադրական ինստիտուտի թերություններն ու բացթողումները, այն ինստիտուցիոնալ խնդիրները, որոնք, մեր կարծիքով, առկա են՛՛,-այսօր Կոտայքի մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ ասաց նախագահին կից հանձնաժողովի անդամ, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՛՛Հայեցակարգում, ըստ սահմանադրական ինստիտուտների, նշվել են առկա խնդիրներն ու եղանակները, փոփոխությունները, որոնք մասնագիտական խորհրդի միջոցով կարող են հանգեցնել Սահմանադրության կատարելագործմանը՛՛,-հավելեց նա: 

Կոստանանի խոսքով՝ փոփոխությունների հայեցակարգում առաջնահերթ ուշադրություն է դարձված մարդու իրավունքներ գլխին, քանի որ հատկապես իրենք կարևորում են այն, որ շատ դեպքերում կան օրենքներ, բայց գործնականում աղավաղված մթնոլորտ է ստեղծվում: ՛՛Մենք ունենք խնխիր, որ կարիք ունենք մեր պետական կառավարման համակագում բերենք այնպիսի մի կարգավիճակ, երբ կուսակցական ու քաղաքական պատասխանատվության բերենք քաղաքական ուժերին՛՛: Դատախազը կարևորում է կուսակցությունների դերը բարձրացումը: ՛՛Անձերի փոփոխությունը չպիտի հանգեցնի սիստեմայի փոփոխությանը, համակարգի անկմանը՛՛,-նկատեց Կոստանյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ