18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Վարչապետը հանձնարարել է Երվանդ Զախարյանին

ՀՀԿ գործադիր  մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասաց, որ էներգետիկայի եւ բնական պաշարների  նախարար Երվանդ Զախարյանին հանձնարարել է հանդիպել Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ եւ քննարկել “Նաիրիտ” ընկերության հարցը։

“Ես հանձնարարել եմ էներգետիկայի նախարարին, որ պայմանավորվեն, հանդիպեն, ես յուրաքանչյուր ներդրողի համար ուրախ եմ, ողջունում եմ, որ Հայաստանում իրականացնում են ներդրումներ, դա մեզ համար շատ կարեւոր է մեր պետության տնտեսության զարգացման համար”,- ասաց նա։ Այլ հարցերի վարչապետը չպատասխանեց:

 Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ