20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 24, 2014

Սոնա Ռուբենյանի ելույթը ”Նոր ալիք” մրցույթում/վիդեո/

“Նոր ալիք 2014” միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը երեկ փայլուն կերպով ելույթ ունեցավ: Մրցութային առաջին փուլում մեր հայրենակիցը հավաքեց 67 միավոր: Տեղեկացնենք, որ մրցույթը անցկացվում է 5 փուլով և այն կշարունակվի մինչև հուլիսի 27-ը:

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում՝  Հուլիսի 23-27-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-26-ը կբարձրանա 3-5, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով:  Երևանում՝   Հուլիսի 23-27-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 

Արզումանյանի և Պիզելիի թիմը հաղթեց Թբիլիսիի ”Դինամոյին”

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրում ”Ակտոբեն” սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց Թբիլիսիի ”Դինամոյին”: Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ կիսապաշտպան Մարկոս Պիզելին փոխարինվեց 83-րդ րոպեին: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է մեր ֆուտբոլիստների թիմի հաղթանակով` 1:0 հաշվով:

Ամենահարուստը ՀՀԿ-ն է. 168 ժամ

“168 ժամ”-ը azdarar.am կայքից առանձնացրել է 6 կուսակցությունների տվյալները, որոնք համանուն խմբակցություն ունեն Ազգային ժողովում եւ ստանում են նաեւ բյուջետային ֆինանսավորում՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ժառանգություն, ՀԱԿ եւ ՕԵԿ: Թերթը անդրադարձել է նաեւ կուսակցությունների բյուջեներին: Ցուցակում առանձնանում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որն ունեցել է ավելի քան 715 միլիոն դրամի ֆինանսական մուտքեր: Այդ գումարի մեծ մասը՝ 492 միլիոնը, […]

Օսիպյանի գործը “ջրվելո՞ւ” է. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի դեմ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը դեռեւս նախաքննական փուլում է, սակայն դիմող կողմի՝ Սմբուլ Հովհաննիսյանի խոսքով՝ արդեն իսկ փորձ է արվում գործը “ջրել”: Նա այդ մասին նամակ է գրել գլխավոր դատախազին եւ Սերժ Սարգսյանին ու խնդրել փոխել քննիչ Զավեն Թադեւոսյանին, քանի որ նա ի զորու չէ դիմակայել ճնշումներին: […]

Երեւանը լիցքաթափվել է ակցիաներից. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Հովիկ Աբրահամյանի վարչապետության առաջին 100 օրվա ամենանշանակալի արդյունքն այն է, որ Երեւանը մի տեակ լիցքաթափվել է բողոքի ակցիաներից, հրաժարականի պահանջներից։ Սա, իհարկե, կարող է բացատրվել ամռան շոգերով եւ քաղաքական սեզոնի փակմամբ։ Կարող է լինել սակայն բոլորովին այլ բացատրություն. պարզապես ԱԺ նախագահի պաշտանում Հովիկ Աբրահամյանն իր համեստ ներդրումն էր ունենում լարվածության աճի գործում: […]

Շուշան Պետրոսյանը կհրաժարվի՞. 168 ժամ

Ըստ “168 ժամի”, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանը միշտ էլ խնդիրներ է ունեցել խմբակցության ներսում: Նա տարբեր առիթներով բողոքել է, որ իրեն մերժում են ներգրավել խորհրդարանական պատվիրակությունների կազմում, այն դեպքում, երբ խորհրդարանական այլ կանայք գրեթե ամեն ամիս գործուղումների են մեկնում: Հիմա Շուշան Պետրոսյանը շատ ավելի լուրջ խնդրի առաջ է կանգնած. նրան առաջարկում են կամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի