20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ամենահարուստը ՀՀԿ-ն է. 168 ժամ

“168 ժամ”-ը azdarar.am կայքից առանձնացրել է 6 կուսակցությունների տվյալները, որոնք համանուն խմբակցություն ունեն Ազգային ժողովում եւ ստանում են նաեւ բյուջետային ֆինանսավորում՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ժառանգություն, ՀԱԿ եւ ՕԵԿ: Թերթը անդրադարձել է նաեւ կուսակցությունների բյուջեներին:

Ցուցակում առանձնանում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որն ունեցել է ավելի քան 715 միլիոն դրամի ֆինանսական մուտքեր: Այդ գումարի մեծ մասը՝ 492 միլիոնը, ստացվել է անշարժ գույքի օտարումից: Սակայն անգամ այդ ցուցանիշը հաշվի չառնելով՝ ՀՀԿ-ի դրամական մուտքերը 2 անգամ գերազանցում են մնացած 5 կուսակցությունների մուտքերը միասին վերցրած:

 Որքան էլ զարմանալի լինի, երկրորդ տեղում ոչ թե Աժ-ում 36 պատգամավոր ունեցող ԲՀԿ-ն է, այլ ՀՅԴ-ն: ՀՅԴ ֆինանսական մուտքերը նախորդ տարվա ընթացքում կազմել են 54.4 միլիոն դրամ: Ընդ որում, հատկանշական է, որ դրանց առյուծի բաժինը՝ 50.1 միլիոն դրամը, անդամավճարներն են: Սա խոսում է, որ անկախ ՀՅԴ-ի նկատմամբ ունեցած վերաբերմունքից՝ պետք է ընդունենք, որ գործ ունենք դասական կուսակցության հետ: Ավելի մեծ ծավալով անդամավճարներ՝ 97.8 միլիոն դրամ, հավաքել է միայն ՀՀԿ-ն:

 Համեմատության համար նշենք, որ ԲՀԿ-ի անդամաճարները կազմել են 8 միլիոն դրամ, ՀԱԿ-ինը՝ 3.1 միլիոն:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ