17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ իրականության մեջ ավելի նախընտրելի է կառավարման կիսանախագահական համակարգը. մարզպետ

՛՛Եթե մեր հասարակության մեջ կան սոցիալական, տնտեսական ու այլ բնույթի խնդիրներ, դա չի նշանակում, որ պետությունը պետք է ձեռնպահ մնա ինստիտուցիոնալ բարեփոխումներ, մասնավորապես սահմանադրական բարեփոխումներ իրականացնելուց: Կարծում եմ, որ դրանք առանձին գործընթացներ են, Սահմանադրությունը մեր հասարակական կյանքը կարգավորող փաստաթուղթն է, և այն պետք է արտացոլի հասարակական զարգացումներն ու ժամանակակից տենդենցները՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե քաղաքական ուժերը հիմնականում պնդդում են, որ սահմանադրական բարեփոխումները ժամանակավրեպ են, ասաց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Նշենք, որ այսօր մարզում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացվեց:

Մեր մյուս հարցին, թե մարզպետը կառավարման որ մոդելին է կողմնակից, նա պատասխանեց. ՛՛Ես կարծում եմ, որ ժամանակակից պայմաններում, մեր հայ իրականության մեջ ավելի նախընտրելի է կառավարման կիսանախագահական համակարգը՛՛: Նա նշեց, որ գրավոր առաջարկություններ է ներկայացրել սահմանադարական հանձաժողովին, և այնտեղ արտահայտել է իր հակվածությունը այս մոդելի վերաբերյալ:

 Ինչ վերաբերում է տեսակետին, թե այս բարեփոխումները իշխանությունների վերարտադրման համար են արվում, ապա մարզպետն արձագանքեց. ՛՛Դեռեւս պարզ չէ, թե կառավարման ինչ մոդելի ընտրության վրա կկանգնի փոփոխություններ պատրաստող հանձնաժողովը: Բացի այդ հանձնաժողովի առաջարկած մասնագիտական մոտեցումներին հաջորդելու են քաղաքական փաստաթղթի քննարկումները, եւ դեռեւս պարզ էլ չէ, թե վերջնականապես ինչ որոշում կկայացվի: Հետեւաբար, եթե չկա կառավարման մոդելի ընտրություն, ժամանակավրեպ են իշխանության կազմավորման հետագա գործունեությանը վերաբերող ենթադրությունները: Ինձ համար պարզ է մի բան, որ այս գործընթացի միտումը բացարձակապես անձնավորված չէ եւ պայմանավորված չէ այս կամ այն կուսակցության, քաղաքական ուժի շահերով, այլ պետական համակարգի բարեփոխման բնույթ է կրում՛՛:

Խոսելով առաջին նախագահի Լևոն Տեր-Պետրոսյանը բարեփոխումները ժամանակավրեպ որակելու հայտարարությունից՝ Ղազարյանը շեշտեց, որ սոցիալ-տնտեսական խնդիրները լինելու են բոլոր ժամանակներում, տարբեր դրսեւորումներ են ունենալու, եւ ոչ մի դեպքում առկա խնդիրների լուծումը չպետք է պայմանավորել մեր պետական կառավարման համակարգում ինստիտուցիոնալ բարեփոխումների հետ: ՛՛Չի նշանակում, որ եթե Սահմանադրական բարեփոխումներ են իրականացվում, ապա մեր իշխանության մտահոգությունների դաշտից դուրս են գալիս սոցիալական խնդիրները: Իշխանության յուրաքանչյուր օղակ կրում է պատասխանատվություն իր ոլորտում, իր իրականացնող քաղաքականության համար: Մեկը մյուսի հետ պայմանավորելը բացարձակապես անհիմն է՛՛: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ