20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2014

Տիգրան Սարգսյանի նշանակումը ծանր են տարել ԲՀԿ-ում. ՛՛Իրատես de facto’’

՛՛Իրատես de facto’’-ն ՛՛Ասում են՛՛ խորագրի ներքո գրում է. ՛՛Տիգրան Սարգսյանի դեսպան նշանակվելն ահավոր ծանր են տարել իշխանական հայտնի թևերում, ինչպես նաև ԲՀԿ-ում, մասնավորապես քոչարյանական ՛՛գաղափարական՛՛ թևում, ուր ամեն ինչ անում էին, որպեսզի նախկին վարչապետը ՛՛պատասխանատվության ենթարկվի՛՛։ Ասում են նաև, թե այդ միջավայրում մեծ է տագնապը, որ ԱՄՆ մեկնած Տիգրան Սարգսյանը, որպես ԱՄՆ-Ռուսաստան փոխզիջման արդյունք, […]

Յուրա Մովսիսյանը չի խաղա միայն 2 ամիս

Երեկ Հռոմում ”Սպարտակի” և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մանրակրկիտ բուժզննում է անցել: Այս մասին հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը: Բուժզննման արդյունքում պարզվել է, որ նա խաղադաշտ կվերադառնա 2 ամսից: Հիշեցնենք, որ նախնական տվյալներով, Մովսիսյանն այս տարի այլևս խաղադաշտ դուրս չէր գալու:

Վերջնական ավարտին հասցվեց ՛՛Ժառանգության՛՛ ռուսաֆիկացումն ու քոչարյանացումը. Հրապարակ

՛՛Ժառանգության՛՛ համագումարին հետևած փորձագետները կարծում են, որ Ստյոպա Սաֆարյանի և Հովսեփ Խուրշուդյանի` կուսակցության վարչությունից դուրս գալով՝ վերջնական ավարտին հասցվեց ՛՛Ժառանգության՛՛ ռուսաֆիկացումն ու քոչարյանացումը: Շատերն ուշադրություն են դարձրել համագումարի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած ՛՛անՍերժ Հայաստան՛՛ կարգախոսին, որը մերձքոչարյանական կայքերից մեկի կարգախոսն է: Ինչ վերաբերում է Ս. Սաֆարյանին և Հ. Խուրշուդյանին, ապա վերջիններս կուսակցությունից դեռ դուրս չեն […]

ՀԷՑ-ը՝ սնանկացման եզրին. Հայկական ժամանակ

Հայաստանի էլեկտրական ցանցերը հրապարակել է 2013 թ. ֆինանսական հաշվետվությունը՝ Ernst and Young անկախ աուդիտորի եզրակացությամբ: Ըստ այդմ, ՀԷՑ-ը կուտակել է 44 մլրդ 470 մլն դրամ վնաս: ՛՛Այս հանգամանքների հետ միասին վկայում են էական անորոշության առկայության մասին, որը կարող է կասկածի տակ դնել ընկերության գործունեության անընդհատությունը շարունակելու ունակությունները՛՛- եզրակացրել է անկախ աուդիտորը: Այլ կերպ ասած, ՀէՑ-ը […]

Չիշխանականներն էլ են լուռ. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է. Երբ Ադրբեջանը հերթական անգամ և այս անգամ աննախադեպ ուժգնությամբ հրետակոծում էր Տավուշի մարզում Հայաստանի տարածքը՝ սահմանամերձ գյուղերը, խաղաղ բնակիչներին, Հայաստանի իշխանությունները պե՛տք է, պարտավոր էին ուղղակի ՀԱՊԿ-ի պետություններին դիմել և հարցը բարձրացնել առնվազն քննարկելու, խորհրդակցությունների համար: Հայաստանում Սերժ Սարգսյանի լիովին ՛՛հասկանալի՛՛ լռության պայմաններում անհասկանալի լռություն են պահպանում խորհրդարանական ուժերը, այսինքն՝ նրանք, որոնք […]

Միջադեպ Վեդի քաղաքում. Չորրորդ իշխանություն

՛՛ՉԻ՛՛ տեղեկություններով՝ երեկ միջադեպ է տեղի ունեցել Վեդի քաղաքում, որը վերածվել է հայհոյանքներով ուղեկցվող մեծ ծեծկրտուքի:  Կռվի կիզակետում եղել են Վեդիում ՛՛ռազբորկաներով՛՛ հայտնի Արթենյանները: ՛՛ՉԻ՛՛ աղբյուրների փոխանցմամբ՝ ս.թ. հունիսի 29-ին թանկարժեք մեքենան վազանց է կատարել և հայտնվել է քաղաքացիներից մեկի բակում: Դեռևս չճշտված տեղեկություններով՝ միջադեպը եղել է նախորդի շարունակությունը, քանի որ սրված հարաբերություններ են եղել […]

Մեծամասնական-համամասնական խնդիրը լակմուսի թուղթ է. Առավոտ

”Առավոտի՛՛ խմբագրականում կարդում ենք.  ՛՛ՌԴ Պետդումայի ընտրությունները 100 տոկոսով համամասնական են: Պետդուման 100 տոկոսով գտնվում է Պուտինի գրպանում՛՛: ՛՛…մեծամասնական-համամասնական խնդիրը լակմուսի թուղթ է՝ իշխանություն-ընդդիմություն լինելու համար, ցույց է տալիս նաև հանգամանքը, որ նույն գործիչներն ու կուսակցությունները երբ իշխանություն են, պայքարում են համամասնականի դեմ, իսկ երբ տեղափոխվում են ընդդիմություն՝ դառնում են համամասնականի ջերմ ջատագովը: Դա կարելի […]

Տիգրան Սարգսյանն առայժմ առանց ընտանիքի է մեկնելու. Հրապարակ

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2 օրից մեկնում է ԱՄՆ: Առայժմ՝ առանց ընտանիքի: Նախ, պետք է լուծվի իր կեցության հարցը՝ տուն պետք է վարձեն, հավատարմագրերը պետք է հանձնի ԱՄՆ իշխանություններին: Տեղավորվելուց հետո միայն կտանի ընտանիքի անդամներին: Ինչ վերաբերում է դեսպանատան անձնակազմին և այն սեփական թիմով փոխարինելուն, ապա դեսպանատան աշխատողների մնալ-չմնալու հարցերը որոշելու է արտաքին գործերի նախարարությունը: […]

Քոչարյանը փորձում է հանդիպել Պուտինին. Ժողովուրդ

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տևական ժամանակ է, ինչ փորձում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն առայժմ ապարդյուն:  Համաձայն ‘’Ժողովուրդի՛՛ աղբյուրների՝ Քոչարյանն այդ հանդիպումը փորձում է իրականացնել ՛՛ԱՖԿ Սիստեմա՛՛ ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի միջոցով՝ խնդրելով, որ վերջինս Պուտինի մոտ լոբբինգ անի՝ իրեն ընդունելու: Իսկ հանդիպում կազմակերպելու նպատակն էլ ՌԴ նախագահի տրամադրությունները շոշափելն է՝ հասկանալու՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի