11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Չիշխանականներն էլ են լուռ. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է. Երբ Ադրբեջանը հերթական անգամ և այս անգամ աննախադեպ ուժգնությամբ հրետակոծում էր Տավուշի մարզում Հայաստանի տարածքը՝ սահմանամերձ գյուղերը, խաղաղ բնակիչներին, Հայաստանի իշխանությունները պե՛տք է, պարտավոր էին ուղղակի ՀԱՊԿ-ի պետություններին դիմել և հարցը բարձրացնել առնվազն քննարկելու, խորհրդակցությունների համար:

Հայաստանում Սերժ Սարգսյանի լիովին ՛՛հասկանալի՛՛ լռության պայմաններում անհասկանալի լռություն են պահպանում խորհրդարանական ուժերը, այսինքն՝ նրանք, որոնք իրենց չեն համարում իշխանական մեծամասնության մաս: Չգիտես ինչու, նրանք էլ որևէ կերպ չեն բարձրացնում Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի դաշնակցային պատասխանատվության եւ պարտավորությունների հարցը:

Հայաստանյան խորհրդարանական ուժերին հետաքրքրում են բացառապես ներքին հարցեր, ըստ որում՝ բացառապես կապիտալի վերաբաշխման բնույթի, այսինքն՝ առանց համակարգային ՛՛վիրահատական միջամտություններ՛՛ ենթադրող ասպեկտների: Սրա վկայությունն էլ հայտնի 12 կետերն էին, որոնք 12 երկար ու ձիգ շաբաթների ընթացքում հաջողեցին հեղինակել:

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունը եթե նրանց դույզն-ինչ հետաքրքրեր, ապա սեպտեմբերի 3-ից մինչեւ այսօր մենք ականատես կլինեինք իշխանությունների արտաքին քաղաքականության հանդեպ թեկուզ մի փոքր բողոքի՛՛:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ