20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2014

Էրդողանը իր թեկնածությունն է դրել նախագահական ընտրություններում

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է երկրի նախագահական ընտրություններում իր թեկնածուի՝ կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Որոշման մասին այսօր կայացած հերթական համագումարի ընթացքում հայտարարել է կուսակցության փոխնախագահ  Մեհմեդ Ալի Շահինը: Թուրքիայում առաջին անգամ նախագահի ուղիղ ընտրությունը կկայանա 2014թ.-ի օգոստոսի 10-ին։ Եթե թեկնածուներից որևէ մեկը չհավաքի […]

Այս պահին Այգեպար գյուղի դիրքը ամենավտանգավորն է /վիդեո/

Վերջին ամիսներին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի ավելի քան 5 գյուղերի ուղղությամբ չեն դադարում դիպուկահարների կրակահերթերը: Այս պահին Այգեպար գյուղի դիրքը ամենավտանգավորն է: Սա Այգեպարի մանկապարտեզն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս երեխաների կյանքը ամեն վայրկյան վտանգված է: ”Այո” հիմնադրամն Այգեպարում պաշտպանիչ պատի կառուցման դրամահավաք է նախաձեռնել: Չդադարող կրակոցների պայմաններում ամեն վայրկյանը որոշիչ է: Ձեր հանգանակությունը […]

Ի՞նչպես ընտրել մասնագիտական ուղին

  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այս տարվա շրջանավարտները և առողջապահական ոլորտի տարբեր սերնդի առաջատար մասնագետները հանդիպեցին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ: Ներկայացնելով հանդիպման հիմնական նպատակը` ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն ասաց. «Այն կարող ենք  անվանել «Երիտասարդի մասնագիտության ընտրության մտորումներ»: Նեղ մասնագիտացման  որոշումը բժշկական  աշխարհում հեշտ չէ կայացվում:  Պրոֆեսոր Արմեն Մուրադյանը ձեզ  հետ […]

”Հայոց Արծիվներ”. Շնորհավո՛ր ծնունդդ, հայոց բանակի մեծն զորապետ

”Հայոց արծիվներ՛՛ հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը շնորհավորական ուղերձ է հղել ՊՆ Սեյրան Օհանյանին տարեդարձի առթիվ: ՛՛Մեծարգո Սեյրան Մուշեղի Հայ ժողովրդի փառապանծ զորավարների շարքում, որպես Արցախյան ազատամարտի հերոս, որպես անպարտելի հրամանատար, ոսկյա տառերով եք գրել Ձեր անունը: ՛՛Հայոց արծիվներ՛՛ հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահության, շուրջ 44.000 անդամների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ […]

Կապանի երիտասարդներից շատերը հակված են ծխելը թողնելուն

Կապանի երիտասարդների շրջանում հունիս ամսվա ընթացքում կազմակերպվեցին ծխախոտի վնասակար ազդեցության և ծխախոտի իրացման ու այլ հարցերին առնչվող օրենսդրությանը նվիրված դեբատներ: «Առողջ կենսակերպը՝ առողջ երիտասարդության գրավական» ծրագրով նախատեսված քննարկումները կազմակերպեց «Երիտասարդական գիտամշակութային» հասարակական կազմակերպությունը`ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:  Բանավեճ-քննարկումները ծավալվում էին  «ՀՀ հասարակական վայրերում ծխելու սահմանափակումներ» և «ՀՀ օրենսդրությամբ սահմանված […]

ԱԱ-2014. ”Արգենտինան մտադիր է նշանակալի արդյունքի հասնել”. Մեսսի

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ իր թիմը մտադիր է նշանակալից արդյունքների հասնել այս օրերին ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում: 1/8 եզրափակչում Արգենտինայի հավաքականը մրցելու է շվեյցարացիների հետ: ”Ես երջանիկ եմ, որ Արգենտինային հաջողվել է դուրս գալ մրցաշարի երկրորդ փուլ առաջին հորիզոնականից: Մենք իսկապես մտադիր ենք հասնել նշանակլից արդյունքի”,-գրել է 27 ամյա ֆուտբոլիստը իր […]

Ստվերը կրճատվելու համար հանձնարարվել է

ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են` ՀՀ վարչապետի` գործարարների հետ հանդիպման ժամանակ կարևորած մի շարք ուղղություններով իրականացման ենթակա միջոցառումների շրջանակներում, ՀՀ ֆինանսների նախարարի  հանձնարարությամբ, առանձնացվել են ռիսկային ոլորտներ, ինչպես նաև յուրաքանչյուր բնագավառում գործող հարկ վճարողները` հաշվի առնելով տվյալ ոլորտում կոնկրետ կազմակերպությունների ունեցած դերակատարությունը: Տնտեսության մեջ գործարքների համատարած փաստաթղթավորումն ապահովելու, բիզնեսի […]

”Այս սահմանադրությամբ մարդու իրավունքներն ունեին միայն ամրագրված տեսք”

 Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում այսօր մեկնարկել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլը: ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ  Գևորգ Դանիելյանն ու Հրայր Թովմասյանը ներկայացրել են Հայեցակարգով նախատեսված դրույթները, պատասխանել քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի հարցերին: Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը, նշել է, որ իրավական, արժեհամակարգային հակասություններից խուսափելու […]

Դատախազությունը համալրվում է նոր մտածողությամբ օժտված, բանիմաց ու գիտակ երիտասարդ իրավաբաններով. Սերժ Սարգսյան

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ:  Ուղերձում մասնավորապես ասված է.  ”Հարգելի՛ դատախազներ, Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության դատախազությունը երկար ճանապարհ է անցել և այսօր էլ ընթանում է արդիականացման ճանապարհով: Գոհունակությամբ պետք է նկատել, որ դուք ինքներդ եք բացահայտում համակարգում առկա թերություններն ու բացթողումները և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի