15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

”Հայոց Արծիվներ”. Շնորհավո՛ր ծնունդդ, հայոց բանակի մեծն զորապետ

”Հայոց արծիվներ՛՛ հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը շնորհավորական ուղերձ է հղել ՊՆ Սեյրան Օհանյանին տարեդարձի առթիվ:

՛՛Մեծարգո Սեյրան Մուշեղի

Հայ ժողովրդի փառապանծ զորավարների շարքում, որպես Արցախյան ազատամարտի հերոս, որպես անպարտելի հրամանատար, ոսկյա տառերով եք գրել Ձեր անունը:

՛՛Հայոց արծիվներ՛՛ հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահության, շուրջ 44.000 անդամների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով  քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, հայոց ազգային բանակին Ձեր հզոր մարտական էներգիան փոխանցելու հարաճուն կարողություն:

Դեռ երիտասարդ տարիներից որդեգրելով զինվորականի ճակատագիրը, Ձեր առաքելությունը շարունակեցիք ու ամրագրեցիք Արցախը թշնամուց ազատագրելու օրհասական պահերին, անցաք պատերազմի քառուղիներով ու միջազգային դիվանագիտական ճանապարհներով: Ձեր հմուտ ու շրջահայաց մտքի  զորությամբ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություններում պաշտպանեցիք խաղաղության իշխանությունը` անխոցելի ու կայուն պահելով ամենօրյա կրակահերթերի ու դիվերսիաների վտանգի տակ գտնվող հայրենի սահմանները:

՛՛Հայոց արծիվներիս՛՛ համար մեծ պատիվ է եւ կայունության գրավական, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ղեկավարում է Ձեզ նման  վստահելի, ռազմական գործի պրոֆեսիոնալ կազմակերպիչ ու ռազմագիր, անսպասելի վտանգների մեջ՝ կայուն ու ողջախոհ, սառնասիրտ եւ վճռական, թշնամու դիպուկահարից մարտիրոսված եւ հերոսացված հայ զինվորականին թաց աչքերով ուղեկցող աննահանջ հայորդին:

Ձեր իմաստնությունն ու ռազմական գործի քաջատեղյակությունը հայոց ազգային բանակի հզորության կայուն գրավականներից են:

Կրկին շնորհավորելով Ձեզ՝ մենք ասում ենք՝ եղեք միշտ առողջ եւ ապահովեք հաղթանակների բովով անցած հայոց ազգային բանակի կողքին լինելու Ձեր մշտական ներկայությունը:

Մենք միշտ եղել ենք Ձեր ձեռքբերումների ու հաղթանակների երդվյալ զինակիրն ու շարունակելու ենք մնալ այդպիսին:

Աստված Ձեզ եւ Ձեր ընտանիքին պահապան՛՛:

      

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ