28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ստվերը կրճատվելու համար հանձնարարվել է

ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են`

ՀՀ վարչապետի` գործարարների հետ հանդիպման ժամանակ կարևորած մի շարք ուղղություններով իրականացման ենթակա միջոցառումների շրջանակներում, ՀՀ ֆինանսների նախարարի  հանձնարարությամբ, առանձնացվել են ռիսկային ոլորտներ, ինչպես նաև յուրաքանչյուր բնագավառում գործող հարկ վճարողները` հաշվի առնելով տվյալ ոլորտում կոնկրետ կազմակերպությունների ունեցած դերակատարությունը: Տնտեսության մեջ գործարքների համատարած փաստաթղթավորումն ապահովելու, բիզնեսի կողմից ագրեսիվ հարկային պլանավորման փորձերի, ստվերային գործունեության կրճատման նպատակով հարկ վճարողներին առաջարկվել է բարելավել հատկապես նշված ցուցանիշները.

  • փաստաթղթաշրջանառություն (էլեկտրոնային և թղթային հարկային հաշիվների կառուցվածք, հարկային հաշիվների քանակ, գնային քաղաքականություն),
  • հարկային բեռ (մաքսային արժեքի և շրջանառության նկատմամբ),
  • շահութահարկ, շահութաբերություն,
  • աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների իրական մեծության հայտարարագրում, աշխատողների թվաքանակի ճշտում:

 Արդյունավետ հսկողություն սահմանելու միջոցով նպատակ է դրվել նպաստավոր պայմաններ ստեղծել հավասար տնտեսական հնարավորությունների ապահովման գործում, աջակցել կարգապահ հարկ վճարողներին: ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարման նպատակով նախարարության և բիզնեսի տարբեր ճյուղերի ավելի քան 1000 ներկայացուցիչների միջև մայիսի 22-ից հունիսի 13-ը տեղի ունեցած ոլորտային հանդիպումների ժամանակ քննարկվել են յուրաքանչյուր ոլորտում առկա հիմնախնդիրները և առաջադրվել են  լուծման կոնկրետ ուղղություններ: Հարկային (տարածքային) տեսչություններին հանձնարարվել է  իրականացնել առանձնացված հարկ վճարողների իրազեկման աշխատանքներ, անհրաժեշտության դեպքում նաև կազմակերպել անհատական հանդիպումներ` առաջադրված խնդիրներն առավել հանգամանորեն վերանայելու և կարգավորելու նպատակով: Կանոնակարգվել է աշխատանքների ամփոփման և արդյունքների գնահատման, հասարակությանը տեղեկատվություն տրամադրելու գործընթացը:

«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի  7-րդ հոդվածի համաձայն, հուլիս և հետագա ամիսների ընթացքում հարկ վճարողների հայտարարագրած ցուցանիշների ու իրականացված հսկողական միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար կտեղադրվի հարկային ծառայության պաշտոնական կայքում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ