20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2014

Արզումանյանը չի մեկնաբանում Գեղամյանի ասածները

Արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը չի պատրաստվում գնահատական տալ ԵԽԽՎ պատվիրակության աշխատանքներին և մեկնաբանել անդամների տեսակետները: Նա չի պատրաստվում մեկնաբանել նաև Արտաշես Գեղամյանի հայտարարությունները,մասնավորապես Բաքվում արված այն հայտարարությունը, որ լավ կլիներ, եթե Հայաստանը անդամակցեր Եվրասիական միությանը.”Ես դա չեմ կարող մեկնաբանել, քանի որ պատվիրակության կազմում չեմ  և առանձնապես չեմ հետևել  ընթացքին’’, այսօր լրագրողների հետ հանդիպման […]

Կարինեն դանակով 2 անգամ հարվածել է Կարոյի կրծքավանդակին. տուժողը մահացել է

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է. Հունիսի 30-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ “կրծքավանդակի արյունահոսող վերքերով, ալկոհոլային հարբածություն” ախտորոշմամբ Ազատամարտիկների փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել ոմն Կարո:Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժողն ի վիճակի չէ հաղորդում տալու:Նույն օրը, ժամը 02.00-ին, ոստիկանության ծառայողները հիշյալ տնից բերման են […]

Տասը տոկոսով թանկանալու է մեր կյանքը

Կան ռեզերվներ, որ էլեկտրաէներգիան չթանկանա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ, և վերջինս ասել է, որ եթե կան ռեզերվներ, որ հնարավոր է խուսափել թանկացումից, իրենք պատրաստ են լսել: ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հավելեց, որ էլեկտրաէներգիայի […]

ԱԱ-2014. Բելգիան լրացուցիչ ժամանակում հաղթեց ԱՄՆ-ին/վիդեո/

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի վերջին զույգում Բելգիան լրացուցիչ ժամանակում հաղթեց ԱՄՆ-ին: Հիմնական ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում բելգիացիները դարձան երկու գոլի հեղինակ. աչքի ընկան Դե Բրյոնեն և Լուկակուն: ԱՄՆ-ն պատասխանեց մեկ գոլով, որն իր հաշվին գրանցեց Գրինը:

Ինչ-որ կանալիզացիա է, էս է, էն է, փոխեն, բայց շենքին պետք չէ ձեռք տալ

Բանաստեղծ Արտեմ Հարությունյանը դեմ է Աֆրիկյանների տան ապամոնտաժմանը: ՛՛Հրաշալի հնություն է, ինչ-որ կանալիզացիա է, էս է, էն է, փոխեն, բայց շենքին պետք չէ ձեռք տալ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ նրա՝ չպիտի փողոցը մեծացնեն՝ ի հաշիվ պատմական հուշարձանի: ՛՛Երևանում առանց այն էլ շատ պատմական հուշարձաններ ոչնչացվեցին՛՛,-նկատեց նա: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Սարկոզիին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում

Նիկոլյա Սարկոզիին պաշտոնապես առաջադրվել է մեղադրանք ‘’ազդեցության չարաշահում’’ հոդվածով: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով France-Presse-ից: Ֆրանսիայի նախկին նախագահը մեղադրվում է կաշառք տալու, ծառայողական դիրքը անձնական նպատակներով օգտագործելու, կոմերցիոն գաղտնիքը խախտելու փաստերով։ Նրան կասկածում են նաև անօրինական ճանապարհով L’Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրից 150 հազար եվրո ստանալու համար։ Մեղքի ճանաչման դեպքում Սարկոզիին, ‘’ազդեցության չարաշահում’’ […]

ԱԱ-2014. Արգենտինան հաղթեց Շվեյցարիային և անցավ ¼ եզրափակիչ/վիդեո/

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Արգենտինայի հավաքականը մեծ դժվարությամբ հաղթեց Շվեյցարիային: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակի ավարտից 2 րոպե առաջ Արգենտինային հաղթանակ պարգևեց Դի Մարիան:

Ջուր չի լինի

“Երևան Ջուր”  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Բ-2 զանգվածի 83, 85, 89, 91-95, 119, 120, 121, 129-140, Րաֆֆու17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35, 37, 39, 41, 43, 45, 47, 49, 51, 53, 55, 57, 59, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի