07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Կարինեն դանակով 2 անգամ հարվածել է Կարոյի կրծքավանդակին. տուժողը մահացել է

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է.

Հունիսի 30-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ “կրծքավանդակի արյունահոսող վերքերով, ալկոհոլային հարբածություն” ախտորոշմամբ Ազատամարտիկների փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել ոմն Կարո:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժողն ի վիճակի չէ հաղորդում տալու:
Նույն օրը, ժամը 02.00-ին, ոստիկանության ծառայողները հիշյալ տնից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Կարինե Ս.-ին: Նա խոստովանել է, որ հունիսի 30-ին, ժամը 00.15-ի սահմաններում, իր ծանոթ Կարոյի հետ վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է նրա կրծքավանդակին:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կարինե Ս.-ն ձերբակալված է:
Նույն օրը, ժամը 03.50-ին, վերակենդանացման բաժանմունքում Կարոն մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կարոյի անձը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ