25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պարեցին Նժդեհիկները, եւ Շուշին հասկացավ, որ սա միայն պար չէ /ֆոտո, վիդեո/

Երեւանի թիվ 106 դպրոցի 6-րդ ա դասարանի “Նժդեհիկներ” թիմը Արցախ՝ ճանաչողական այցը սկսեցին Շուշիից՝ առաջինը լինելով Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում: Հոգեւոր հովիվ Հայր Անդրեասը ներկայացրեց եկեղեցու պատմությունը, աղոթք ուղղեց առ Աստված եւ օրհնեց հենց սրբավայրից գնված խաչերը: Հայր Անդրեասը նկատելով Նժդեհիկների “Պարենք հայերեն” շապիկները նշեց, որ եթե այս տարիքից հայերեն են պարում, հայերեն են շարժվում, ապա երեխաներին մեծ ապագա է սպասվում:

Այնքան մեծ էր ոգեւորությունը, որ հոգեւոր հովիվը թույլատրեց նաեւ իջնելու խորանի տակ գտնվող աղոթարանը: Այստեղ, ըստ ավանդույթի, քահանաներն են հաղորդակցվում Աստծո հետ: Նժդեհիկներն էլ փորձեցի իրենց սրտի խոսքը լսելի դարձնել Բարձրյալին:

Իսկ հրաժեշտից առաջ, իհարկե բոլորը հայերեն պարեցին: Պարեցին Նժդեհիկները, եւ Շուշիի Մայր տաճարը զարմացավ: Պարեցին նրանք՝ մեկ անգամ եւս հաստատելով, որ հայի ոգին անկոտրում է: Հուժկու պարը պաշտգամբ հանեց եկեղեցու հարեւանությամբ գտնվող շենքերի բնակիչներին:

Մանրամասները տեսանյութում:

Նշենք, որ աշակերտները Արցախ են հասել ՀՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ պաշտպանության բանակի աջակցությամբ:Նժդեհիկները շնորհակալ են նրանց, նաեւ “Կինգ դե լյուքս” տրանսպորտային ընկերությանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին:

Henaran.amի արցախյան շարքը առաջիկայում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ