11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Առանց ցնցումների իշխանափոխություն. սա է քառյակի ձգտումը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը դեմ է սոցիալական ցնցումներին, պանթունավտանգ իրավիճակին: ”Բնական կերպով հասարակությանը տանենք ճիշտ ուղղության, դրան եմ կողմնակից”,-այսօր քառյակի համատեղ ասուլիսին ասաց Մելքումյանը` պատասխանելով հարցին, թե եթե մինչր սեպտեմբերի 30 իշխանությունները կյանքի չկոչեն քառյակի 12 կետերը, քառյակը կգնա կտրուկ քայլերի ու ցնցումների: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նույն ի հարցին ի պատասխան ասաց, որ իրենց ձգտումը դա չէ:  ”Ես բոլորիս անունից երաշխավորում եմ` մեր ձգտումը ցնցումները չեն, այլ իշխանափոությունը խաղաղ ձևով անելն է, մենք կոչ ենք անում իշխաություննեին գալ խոհեմության դաշտ ու աշնանը տեսնենք այդ կետերը կատարված, եթե պետք է կօգնենք, որ կատարվեն”,-շեշտեց նա:

”Ժառանգության” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հավելեց, որ քառյակն այն քաղաքական գործոնն է, որ անհրաժեշտ է պետությանը, որ ռեալ այլընտրանքով է գնում, իշխանությանը ներկայանում է ռեալ այլընտրանքով ու պատրաստ է իրականացնել այն, ինչ ասում է: ”Մենք տերն ենք այդ կետերի, և եթե մինչև նշված ժամկետը չարվի, քառյակը իր դիրքորոշմանը կմնա ու կանի այն, ինչ խոստացել է ժողովրդին”,-հայտարարեց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ