20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2014

Կառավարությունում այսօր 90-ականներն էին /ֆոտո, վիդեո/

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հետաքրքրիր դրվագ տեղի ունեցավ: Այն ժամանակ, երբ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը մի քանի հարց զեկուցեց, ապա անցավ Կուտակային կենսաթոշակների մասին հարցի զեկուցմանը, մամուլի սրահում լույսերն անջատվեցին:  Մոտ տասը րոպե լրագրողները հնարավորություն ունեին նիստը դիտելու փոքր էկրանի վրա, սակայն առանց ձայնի: Ապա հոսանքը կրկին վերականգնվեց ու նիստն ու ձայնը կրկին հնարավոր էր […]

Օրենքի սահմաններում ցմահ դատապարտյալների պահանջները կբավարարվեն /վիդեո/

Այսօր Կառավարության նիստից առաջ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լսեց շենքի դիմաց գտնվող քաղաքացիներին ու նրանց հորդորեց վաղը առավոտյան ժամը 10-ին գնալ իր մոտ ընդունելության: Լրագրողների հետ զրույցում նախարարն անդրադարձավ ցմահ դատապարտյալներին, ովքեր հացադուլ էին հայտարարել: ՛՛Մենք աշխատում ենք իրենց հետ, հիմա դուրս են եկել հացադուլից, բայց մենք զբաղվում ենք իրենց խնդիրներով, խոստացել ենք օրենքի սահմաններում […]

Արթուր Սարկիսովը երկրորդ անգամ հայր է դարձել

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական ”Վոլգայի” հարձակվող Արթուր Սարկիսովը երկրորդ անգամ հայր է դարձել: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստի կինը՝ Օլգան, որդի է ունեցել: Երեխայի անունը Ռոման է: Երեխայի քաշն է 3850 գրամ, հասակը՝ 54 սմ:   

Արդարադատության նախարարը զվարճացել է

 ՀՀ արադարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Ֆեյսբուքի իր պատին անդրադարձել է այսօրվա մամուլի հրապարակումներին : “Շատ զվարճալի էր ))) … Անկեղծ ասած տանել չեմ կարողանում այդ բառը, բայց այսօր հրապարակումից հետո աշխատակիցներից շատերը սկսեցին ինձ “ՇԵՖ” ասել …. ինձ վաղուց ճանաչողները՝ հումորով, իսկ մնացածները՝ համենայն դեպս … ))))”,-գրել  է նախարարը: Հիշեցնենք, որ ըստ “Հրապարակ”-ի, արդարադատության նախարարը […]

Ջերմուկում մոծակների դեմ պայքարի համար տրվեց 4.5 միլիոն դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարելու համար Գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 4.576.300 դրամ: Նախարարությունը իր հիմնավորման մեջ նշել է, որ Ջերմուկ քաղաքը սոցիալ-տնտեսական զարգացման, տուրիզմի գործում գերակա առաջնահերթություն ունի: Տուրիզմի զարգացմանը նպաստող անվիճելի գործոններից են մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը, անվտանգ և որակյալ սննդի ապահովումը, վարակիչ հիվանդություններից մարդկանց և […]

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 2-3-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 4-6-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:   Երևանում՝   Հուլիսի 2-3-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, […]

Տիգրան Սարգսյանի դեսպան նշանակվելու դեմ ստորագրահավա՞ք.”Ժողովուրդ”

Նախօրեին համացանցում տեղեկություններ են տարածվել, որ «Ամերիկայի Հայկական ֆորում» կազմակերպությունը ստորագրահավաք է սկսել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու դեմ: ‘’Ժողովուրդ’’ թերթի տեղեկություններով՝ արդեն պարզվել է, որ ԱՄՆ-ում պաշտոնապես որևէ նման կազմակերպություն գրանված չէ: Ուղղակի մի քանի հոգի որոշել են նման մի կազմակերպության անվան տակ ստորագրահավաք կազմակերպել: Թերթը տեղեկացել է, […]

Մխիթարյանը` Լուիս Սուարեսի փոխարինողների հավանական թեկնածու. Mirror

Mirror-ը ներկայացրել է 10 ֆուտբոլիստներին, ովքեր կարող են ”Լիվերպուլում” փոխարինել Լուիս Սուարեսին, եթե ուրուգվայցին լքի անգլիական ակումբը։ Նրանց թվում է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ ”Հայ ֆուտբոլիստը ”Բորուսիայում” անցկացրած մեկնարկային մրցաշրջանում դարձել է 11 գոլի հեղինակ։ Այժմ ”Լիվերպուլը” վերադարձել է Չեմպիոնների լիգա և կարող է նորից փորձել ձեռք բերել ֆուտբոլիստին”,- գրում է […]

Արթուր Բաղդասարյանը շարունակում է պայքարը. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, երեկ լարված իրավիճակ էր ագրարային համալսարանում:  ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը փորձում է համալսարանի տարածքում երկաթե կոնստրուկցիաներով շինություն  կառուցել, ինչն էլ  հարուցել է դասախոսական կազմի եւ ուսանողների զայրույթը: Նրանք այս ամենն անօրինական են համարում: Համալսարանի բակ ժամանած ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանից դժգոհ համալսարանականները պահանջում էին  շինության՝ կառավարության կողմից տրված թույլտվությունը: Սակայն պատգամավորը նախ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀունիսիՕգոստոսի