09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Տիգրան Սարգսյանի դեսպան նշանակվելու դեմ ստորագրահավա՞ք.”Ժողովուրդ”

Նախօրեին համացանցում տեղեկություններ են տարածվել, որ «Ամերիկայի Հայկական ֆորում» կազմակերպությունը ստորագրահավաք է սկսել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու դեմ:

‘’Ժողովուրդ’’ թերթի տեղեկություններով՝ արդեն պարզվել է, որ ԱՄՆ-ում պաշտոնապես որևէ նման կազմակերպություն գրանված չէ: Ուղղակի մի քանի հոգի որոշել են նման մի կազմակերպության անվան տակ ստորագրահավաք կազմակերպել:

Թերթը տեղեկացել է, որ Տիգրան Սարգսյանի թիմակիցները փորձում են պարզել, թե ովքեր են «կանգնած» այդ ֆորումի անվան «տակ»: Տիգրան Սարգսյանը էլ փորձում է հասկանալ, թե արդյոք այդ խմբի ղեկավարումը Հայաստանից է, թե ոչ:

Ի դեպ, նշենք, որ հուլիսի 1-ից ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն որպես ԱՄՆ դեսպան աշխատում է:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ