09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ջերմուկում մոծակների դեմ պայքարի համար տրվեց 4.5 միլիոն դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարելու համար Գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 4.576.300 դրամ: Նախարարությունը իր հիմնավորման մեջ նշել է, որ Ջերմուկ քաղաքը սոցիալ-տնտեսական զարգացման, տուրիզմի գործում գերակա առաջնահերթություն ունի:

Տուրիզմի զարգացմանը նպաստող անվիճելի գործոններից են մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը, անվտանգ և որակյալ սննդի ապահովումը, վարակիչ հիվանդություններից մարդկանց և կենդանիների պաշտպանությունը և այլն: Տուրիզմի գոտիներում կարևորվում է նաև հիվանդությունների բռնկման և տարածման կանխարգելումը, ինչին նպաստում է նաև միջավայրում միջատների, այդ թվում մոծակների դեմ պայքարի կազմակերպումը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ