11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Մոլդովայի խորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը

Մոլդովայի խորհրդարանը այսօր կողմ է քվեարկել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացմանը։ Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կոմունիստներն ու ‘’Վերածնունդ’’ կուսակցության 38 պատգամավորներ կտրուկ դեմ են արտահայտվել ԵՄ-ի հետ համաձայնագրի կնքմանն ու լքել են նիստերի դահլիճը՝ հրաժարվելով մասնակցել քվեարկությանը։ Վավերացման օգտին քվեարկել են 59 պատգամավորներ, իսկ դեմ են եղել 4-ը։

Քննարկումների ընթացքում խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն ընդգծել են, որ փաստաթուղթը Ռուսաստանի դեմ չէ և չի խոչընդոտում Մոլդովայի՝ ԱՊՀ երկրների հետ համագործակցությանը։
 

Մոլդովայի ղեկավարությունը կարծում է, որ հանրապետությունը պետք է ԵՄ-ին անդամակցելու հստակ հեռանկար ունենա, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին: ‘’Եկել է ժամանակը, որ Մոլդովայի ժողովուրդն ապրի այնպես, ինչպես ցանկանում է։ Մենք վճռականորեն շարժվում ենք Եվրոպայի ճանապարհով, քանի որ Մոլդովայի ժողովուրդն արժանի է ապրել այնպես, ինչպես եվրոպական այլ ժողովուրդները’’,-ասել է նախագահը։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ