10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեզանում դեսպանները բիզնեսմեններ ու սպորտսմեններ են. Հմայակ Հովհաննիսյան/վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը մեկնաբանեցին ՀՀ նախագահի կողմից Տիգրան Սարգսյանի և Յուրի Վարդանյանի համապատասխանաբար Ամերիկայի և Վրաստանի դեսպաններ նշանակվելու փաստը:

“Եթե խոսենք կոնկրետ Տիգրան Սարգսյանի մասին, ապա ինքը վարչապետ է եղել, ունի հիանալի կրթություն, արևմտյան արժեքներև լավ գիտի և արդեն փորձված է”,-նախկին վարչապետի նշանակումը հիմնավորեց Լեռնիկ Ալեքսանյանը, որը անդրադառնալով Յուրի Վարդանյանին ասաց, որ հաշվի է առնվել վերջինիս հեղինակությունը և անցած ուղին և նաև այն , որ Վրաստանի հետ մեր հարաբերությունները ավելի հարազատական հարթության վրա են:

Հմայակ Հովհաննիսյանը բոլորովին հակառակ տեսակետ ունի այս նշանակումների վերաբերյալ.”Տիգրան Սարգսյանը արևմտյան արժեքների կրող չէ, ինչ վերաբերվում է Յուրի Վարդանյանին, ապա մեզանում ընդունված է, որ դեսպանները լինեն բիզնեսմեններ, սպորտսմեններ և այլն և ոչ թե պրոֆեսիոնալ դիվանագետներ: Ես չեմ կարծում, որ Վարդանյանը ավելի վատ թեկնածու է, քան ասենք Անդրանիկ Մանուկյանը Ուկրաինայում”,-նշեց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ