09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

Ես արդարանալու բան չունեմ. Թամար Հովհաննիսյանն` իր ու Մհեր Մկրտչյանի ամուսնալուծությունից

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը ոչ միայն վերադարձել է Հայաստան, այլև ցանկանում է մեկընդմիշտ  բնակություն հաստատել այստեղ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա պատմեց, որ միշտ էլ ուզում էր գալ Հայաստան, բայց տղան սովորում էր ԱՄՆ-ում, իսկ երբ  ուսումն ավարտեց ու ամուսնացավ, որոշեց այստեղ ընդմիշտ ապրել: ”Ես չէի կարող ապրել տղայիցս հեռու, չէի կարող ապրել իմ հոգևոր հայրենիքից […]

Նախարարը կմեկնի՞ Արագածոտնի մարզ. ինչու չեն տրվում կենսաթոշակները /վիդեո/

”Արդեն երկրորդ ամիսն է, որ կենսաթոշակային ցուցակների ճշգրտման աշխատանքներն իրականացվում են նոր տեղեկատվական համակարգով: Այն խնդիրները, որ նախկինում կային ու ակնառու չէին հիմա ակնառու են դառնում”,-այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նշենք, որ կան թոշակառուներ, ովքեր արդեն երկրորդ ամիսն է իրենց կենսաթոշակները չեն ստացել: Նախարարը նշեց, որ […]

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵՄ հանձնակատարին

Հուլիսի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երեւան ժամանած Եվրոպական միության Ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունը լուրջ առաջընթաց է արձանագրել: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ շնորհակալություն հայտնեց ԵՄ կողմից Հայաստանում բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար: Զրուցակիցները հանգամանալից […]

Անահիտ Բախշյանին հաջողվել է պարզել` ով է նոր օբյեկտի տերը

Երևանի ավագանու”Բարև Երևան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը ս.թ. հուլիսի 2-ին հարցումով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ հարցով. Երևանի Տիգրան Մեծի 67 հասցեում գտնվող Կրթության ազգային ինստիտուտի պատին կպած բանջարեղենի կրպակը վերջերս քանդվել է, տեղում շատ արագ տեմպերով հիմքեր են փորվել, ու ինչ-որ շինություն է կառուցվում: Տիկին Բախշյանը խնդրել էր տեղեկացնել, թե ով և ինչ […]

Աղքատ երկրներում կոռուպցիան կրկնակի շատ է. “Transparency international”

“Transparency international” միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է հարցումների արդյունքներ, ըստ որոնց պարզ է դառնում, որ վերջին տարիների ընթացքում կոռուպցիան աշխարհում ավելացել է, ընդ որում` մոլորակի յուրաքանչյուր 4-րդ մարդ ստիպված է եղել կաշառք տալ, գրում է “BBC”-ն: Կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ աղքատ երկրներում կոռուպցիան կրկնակի շատ է, քան զարգացած երկրներում: Իրավապաշտպանների խոսքով` ոստիկանությունը եւ դատարանները […]

Հյուրանոցը քնի մասնագետի թափուր աշխատատեղ է հայտարարել

Ֆիննական հյուրանոցներից մեկում թափուր աշխատատեղ են բացել քնի մասնագետի համար: Ամենահաջող թեկնածուին կառաջարկեն 35 օրվա պայմանագիր եւ լավ աշխատավարձ: Թեկնածուներին կփնտրեն մինչեւ ապրիլ, իսկ աշխատանքը կսկսի մայիսին: Աշխատանքի համար կարող են դիմել երիտասարդ ստեղծագործ մարդիկ, ովքեր տիրապետում են ֆիններենին, անգլերենին եւ ցանակալի է նաեւ ռուսերենին: Քնի մասնագետի պարտականությունների մեջ կմտնի ոչ միայն քնելը(հավանաբար նա հենց […]

Սյունիքի նորանշանակ մարզպետն ասաց` ով է առաջադրել իր թեկնածությունը եւ խոստացավ /վիդեո/

Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի համար մարզպետի պաշտոնում նշանակվելն անսպասելի չէր: Այս մասին մարզպետն ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: Հակոբյանը նշեց, որ իր պատգամավորական գործունեության ընթացքում փորձել է մարզի տարբեր խնդիրները հասցնել խորհրդարան: Մեկնաբանելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հայտարարությունը, թե ինքն է Վահե Հակոբյանի թեկնածությունն առաջարկել նախագահի մոտ, նորանշանակ մարզպետը պատասխանեց. […]

Տաքսու վարորդները չեն դիմանում. կեսգիշերից բարձրացրել է սակագինը

Henaran.am-ի հետ զրույցում տաքսի ընկերություններից մեկի ղեկավարը նշեց, որ այսօր կեսգիշերից՝  քիչ, բայց բարձրացրել է գործող սակագները: “Ելք չունեի, վարորդները գալիս են, բանալիները հանձնում` աշխատանքից դուրս գալիս: Գազի թանկացումից հետո նախկին սակագներով հնարավոր չէր քշել”,-ասաց տնօրենը: Ի դեպ, վարորդների պատմելով` դժգոհություններ համարյա չկան: “Դե մի տոկոսն ա բողոքում, էն որ մուննաթ են, ամեն ինչից բողոքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված