31 Հունվարի, Saturday, 2026
KFC

Հյուրանոցը քնի մասնագետի թափուր աշխատատեղ է հայտարարել

Ֆիննական հյուրանոցներից մեկում թափուր աշխատատեղ են բացել քնի մասնագետի համար: Ամենահաջող թեկնածուին կառաջարկեն 35 օրվա պայմանագիր եւ լավ աշխատավարձ: Թեկնածուներին կփնտրեն մինչեւ ապրիլ, իսկ աշխատանքը կսկսի մայիսին:

Աշխատանքի համար կարող են դիմել երիտասարդ ստեղծագործ մարդիկ, ովքեր տիրապետում են ֆիններենին, անգլերենին եւ ցանակալի է նաեւ ռուսերենին:

Քնի մասնագետի պարտականությունների մեջ կմտնի ոչ միայն քնելը(հավանաբար նա հենց հյուրանոցային համարներում էլ կքնի), այլ նաեւ բլոգ վարելը: Աշխատակիցը պետք է ամեն օր քնի նոր համարում, իսկ հետո իր զգացողությունները նկարագրի ինտերնետում: 

Հայտարարության մեջ մանրամասնորեն չի նշվում, թե ինչպես պետք է իր պարտականությունները կատարի աշխատակիցը, սակայն գործատուն հավանաբար աշխատակցից սպասում է դրական արձագանքներ հյուրանոցի սենյակների մասին:  Ներկա պահին աշխատանքի համար շուրջ 500 մարդ է դիմել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ