26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ես արդարանալու բան չունեմ. Թամար Հովհաննիսյանն` իր ու Մհեր Մկրտչյանի ամուսնալուծությունից

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը ոչ միայն վերադարձել է Հայաստան, այլև ցանկանում է մեկընդմիշտ  բնակություն հաստատել այստեղ:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա պատմեց, որ միշտ էլ ուզում էր գալ Հայաստան, բայց տղան սովորում էր ԱՄՆ-ում, իսկ երբ  ուսումն ավարտեց ու ամուսնացավ, որոշեց այստեղ ընդմիշտ ապրել:

”Ես չէի կարող ապրել տղայիցս հեռու, չէի կարող ապրել իմ հոգևոր հայրենիքից հեռու”,-նշեց նա: 

ԱՄՆ-ում դերասանուհին շարունակել է ստեղծագործել. ”Գրական հաղորդումներ եմ կազմակերպել, բեմադրել եմ տարբեր գործեր, ընդ որում` երկու անգլիալեզու պիես: Թեքեյան կենտրոնի հետ ստեղծեցինք Մհեր Մկրտչյան թատերախումբը և տարբեր ներկայացումներ բեմադրեցինք”,-պատմեց նա: 

Թամար Հովհաննիսյանն անդրադարձավ նաև իր ու դերասան Մհեր Մկրտչյանի ամուսնալուծությանը, որի մասին երբ խոսվում է քննադատության սլաքներն ուղղվում են Թամար Հովհաննիսյանի կողմը: Ասում են` նրա կինը`Թամար Հովհաննիսյանը, մեծ դերասանին թողել է վատ վիճակում և հեռացել: ”Դա ճիշտ չէ: Ես չեմ պատրաստվում իջնել այդ խոսակցությունները տարածողների մակարդակին: Մհեր Մկրտչյանի մահվանից հետո անպատասխանատու, փող և սենսացիա հավաքողի նման վարվեցին նրա կենսագրության հետ: Կարծում եմ` իրավունք չունեին Մհեր Մկրտչյանի ապրած- չապրած տարիների հետ այդպես վարվելու: Անկեղծ ասած` իմ վերադառնալու պատճառն էլ ինչ-որ չափով հենց դա էր` հեռուստատեսային մի ֆիլմով լույս սփռել Մհեր Մկրտչյանին առնչվող հարցերի վրա: Մի բան կարող եմ ասել` ես արդարանալու կամ ապացուցելու որևէ բան չունեմ”,-բացատրեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ