25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախարարը կմեկնի՞ Արագածոտնի մարզ. ինչու չեն տրվում կենսաթոշակները /վիդեո/

”Արդեն երկրորդ ամիսն է, որ կենսաթոշակային ցուցակների ճշգրտման աշխատանքներն իրականացվում են նոր տեղեկատվական համակարգով: Այն խնդիրները, որ նախկինում կային ու ակնառու չէին հիմա ակնառու են դառնում”,-այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նշենք, որ կան թոշակառուներ, ովքեր արդեն երկրորդ ամիսն է իրենց կենսաթոշակները չեն ստացել:

Նախարարը նշեց, որ  նախորդ ամսվա ընթացքում ճշտվել է շուրջ 10 հազար մարդու տվյալ, ու հիմա շարունակում են իրականացնել ճշգրտումներ: Նրա խոսքով` նոր տեղեկատվական համակարգը պահպանում է օրենքի բոլոր նորմերը և թույլ չի տալիս որևէ մի անձի տվյալները մուտքագրել վճարման համակարգի մեջ, եթե նրա մասին որևէ տեղեկատվության հետ կապված անճշտություն կա: Այս ամիս նման խնդիր է եղել շուրջ երեք հայրուր մարդու հետ: 

”Բավականին լարված և ամենօրյա աշխատանք է իրականացվում սոցիալական ապահովության պետական ծառայողների կողմից, որպեսզի հնարավորինս ճշտվեն տվյալները”,-նշեց նա:

Նշենք, որ այսօր լուրեր են տարածվել, որ Արագածոտնի մարզի բնակիչները փակել են ճանապարհը և պահանջում են իրենց կենսաթոշակները: Հարցին, թե հնարավոր է, որ նախարարը մեկնի Արագածոտնի մարզ, նա պատասխանեց, որ կճտի, տեսնի ինչ խնդիր կա, և անհրաժեշտության դեպքում կմեկնի:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ