Տաքսու վարորդները չեն դիմանում. կեսգիշերից բարձրացրել է սակագինը
Henaran.am-ի հետ զրույցում տաքսի ընկերություններից մեկի ղեկավարը նշեց, որ այսօր կեսգիշերից՝ քիչ, բայց բարձրացրել է գործող սակագները: “Ելք չունեի, վարորդները գալիս են, բանալիները հանձնում` աշխատանքից դուրս գալիս: Գազի թանկացումից հետո նախկին սակագներով հնարավոր չէր քշել”,-ասաց տնօրենը:
Ի դեպ, վարորդների պատմելով` դժգոհություններ համարյա չկան: “Դե մի տոկոսն ա բողոքում, էն որ մուննաթ են, ամեն ինչից բողոքում են, դրանք են վատ տարել”,-ասաց տաքսիներից մեկի վարորդը:
“Համ էլ ախպեր, մեր մինիմալը 400 դրամ էր, 500 ա դառել”,-եզրափակեց մեր զրուցակիցը: Վարորդի խոսքով` հուլիսի 7-ից “մեկ զապրավկայի համար նախկինի համեմատ 800-900 դրամ ավել են տալիս”: