30 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵՄ հանձնակատարին

Հուլիսի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երեւան ժամանած Եվրոպական միության Ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունը լուրջ առաջընթաց է արձանագրել: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ շնորհակալություն հայտնեց ԵՄ կողմից Հայաստանում բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար:

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացներին առնչվող հարցեր։

Հանձնակատար Ֆյուլեն բարձր գնահատեց ԵՄ-Հայաստան հարաբերություններում տեղի ունեցող դրական զարգացումները, ընդգծելով, որ Հայաստանն Արեւելյան գործընկերության ծրագրի առաջատար երկրներից է եւ վերահաստատեց ԵՄ հանձնառությունը՝  շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Հանձնակատար Ֆյուլեն նաեւ հույս հայտնեց, որ ս.թ նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին կնախաստորագրվեն Ասոցացման համաձայանգիրը եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը:

Հանդիպմանը երկուստեք նշվեց ԵՄ-Հայաստան Մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի շուտափույթ վավերացման կարեւորությունը:

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում անդրադարձ արվեց Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի միջեւ համագործակցությանը:

Էդվարդ Նալբանդյանը եւ Շտեֆան Ֆյուլեն քննարկումները կշարունակեն այսօր երեկոյան կայանալիք աշխատանքային ընթրիքի ընթացքում։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ